• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Հանդիպում հայ լրագրողների հետ

17 նոյեմբերի, 2014
Հանդիպում հայ լրագրողների հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2014 թ. նոյեմբերի 17-ին Ներկայացուցչություն այցելեցին ՀՀ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Հայ լրագրողները մասնակցում էին Ստամբուլում տեղակայնված «Հրանտ Դինք» հիմնադրամի “Turkey-Armenia Journalists’ Dialogue Programme” ծրագրի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին:

Ներկայացուցչությունում կազմակերպված հանդիպման ժամանակ լրագրողներին մանրամասն տեղեկատվություն ներկայացվեց ՍԾՏՀ-ում ՀՀ Մշտական ներկայացուցչության գործունեության, ՍԾՏՀ կառուցվածքի և գործառույթների, կազմակերպությունում Հայաստանի դերի և հեղինակության, շահերի, ինչպես նաև խնդիրների մասին: Կարևորվեց Հայաստանի կառուցողական մասնակցությունը ՍԾՏՀ շրջանակում մշակվող և իրականացվող խոշոր ենթակառուցվածքային և փոքրածավալ ծրագրերում, ռազմավարական հայեցակարգային փաստաթղթերի նախագծերի շուրջ քննարկումներում, ինչպես նաև կազմակերպության արդյունավետության բարձրացմանն ուղղված տարբեր ձևաչափերի նախաձեռնությունների առաջարկման և իրականացման գործընթացներում:

Անդրադառնալով ՍԾՏՀ տարածաշրջանում բազմակողմ համագործակցության խթանման անհրաժեշտությանը, նշվեց կազմակերպության տնտեսական նոր օրակարգի Գործողությունների ծրագրով պայմանավորված համագործակցության առաջնայնությունների իրականացման, ՍԾՏՀ նախագծային ուղղվածության խրախուսման, նախագծերում հարակից մարմինների և գործընկերների առավել ակտիվ ներգրավման, միջազգային ասպարեզներում ՍԾՏՀ կազմակերպության հեղինակության բարձրացման կարևորությունը:

Այս ենթատեքստում, ողջունվեց ՍԾՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա ստեղծելու վերաբերյալ ՀՀ խոշոր ենթակառուցվածքային նախագիծը, որի վերջնականացման գործընթացները ներկայումս շարունակվում են ՍԾՏՀ Նախագծերի կառավարման մարմնի շրջանակում:

Լրագրողներն, իրենց հերթին, համառոտ տեղեկատվություն ներկայացրեցին իրենց գործունեության, ձեռք բերված հաջողությունների և առկա խնդիրների, ինչպես նաև ապագա ծրագրերի մասին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: