• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Սալոնիկ քաղաքում տեղի ունեցավ ՍԾՏՀԿ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 31-րդ հանդիպումը

12 դեկտեմբերի, 2014

Ս. թ. դեկտեմբերի 12-ին Հունաստանի Սալոնիկ քաղաքում տեղի ունեցավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 31-րդ հանդիպումը, որտեղ ամփոփվեցին ՍԾՏՀԿ-ում Հունաստանի 6-ամսյա նախագահության արդյունքները:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանը, որը նշեց, որ անցած կես տարվա ընթացքում Հայաստանը ջանքեր է գործադրել տարբեր բնագավառներում տարածաշրջանային բազմակողմ տնտեսական համագործակցության խթանման, կազմակերպության ծրագրային օրակարգի իրականացման, ներդրումների խրախուսման, Հայաստանի տնտեսական շահերի առաջմղման ուղղությամբ: Կարևորվեց նաև կազմակերպության արդյունավետության բարելավման անհրաժեշտությունը:

Որպես կազմակերպության շրջանակում համագործակցության լավագույն օրինակներից մեկը նշվեց ՍԾՏՀ Նախագծերի կառավարման նորաստեղծ մարմնի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա ստեղծելու վերաբերյալ խոշոր ենթակառուվածքային նախագիծը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարների կողմից ընդունվեցին մի քանի տասնյակ որոշումներ և առաջարկություններ: Նախագահությունը կազմակերպությունում հերթական վեցամսյա ժամկետով փոխանցվեց Մոլդովային:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: