• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Սահակ Սարգսյանը հանդիպեց ՍԾՏՀԿ-ի նոր գլխավոր քարտուղարին

02 սեպտեմբերի, 2021
Սահակ Սարգսյանը հանդիպեց ՍԾՏՀԿ-ի նոր գլխավոր քարտուղարին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2021թ. սեպտեմբերի 2-ին Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության (ՍԾՏՀԿ) մշտական միջազգային քարտուղարության (ՄՄՔ) կենտրոնակայանում ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը քաղաքավարական այցով հանդիպեց ՍԾՏՀԿ ՄՄՔ-ի նորանշանակ գլխավոր քարտուղար Լազար Կոմյանեսկուին։

 

Զրույցի ընթացքում երկուստեք դրական գնահատվեց Հայաստանի և ՍԾՏՀԿ-ի քարտուղարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև՝ ՀՀ կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին:

 

Ս. Սարգսյանը հակիրճ ներկայացրեց ՀՀ կառավարության տնտեսական զարգացման գերակայությունները՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը շարունակել ակտիվ մասնակցությունը ՍԾՏՀ շրջանակներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությանը։

 

Անդրադարձ կատարվեց նաև կազմակերպության առաջիկա հանդիպումների ու միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին և հետագա համագործակցության հեռանկարին: Հանդիպմանը ներկա էր նաև ՍԾՏՀԿ ՄՄՔ-ի գործադիր կառավարիչ Աշոտ Քոչարյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: