• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Համերգ ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանու ներքո

09 հունիսի, 2022

Ս.թ. հունիսի 9-ին Ստամբուլի լավագույն հաստատությունների շարքին դասվող «Ջեմալ Րեշիթ Րեյ» համերգասրահում ՍԾՏՀ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության (ՀՀ ՄՆ) հովանու ներքո տեղի ունեցավ համերգ՝ նվիրված ՀՀ ՄՆ-ի հիմնադրման 20-ամյակին։ Հայաստանից ժամանած Կոմիտասի անվան ազգային (լարային) քառյակի և տեղացի դաշնակահարների կատարմամբ հնչեցին Կոմիտասի, Հարությունյանի, Միրզոյանի, Մասսնեի և Դեբյուսի ստեղծագործությունները։ Համերգին և դրան հաջորդած պաշտոնական ընդունելությանը ներկա էին Ստամբուլում հավատարմագրված մի շարք պետությունների գլխավոր հյուպատոսներ, հյուպատոսական կորպուսի այլ ներկայացուցիչներ, ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը (ԳՔ), Կազմակերպության քարտուղարության պաշտոնյաներ, Ստամբուլում ԹՀ ԱԳՆ ներկայացուցչության ղեկավարը, Ստամբուլի ՏԻՄ-երի ղեկավարներ, պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ և մեծաթիվ այլ հյուրեր։

ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ս. Սարգսյանն իր ողջույնի խոսքում նշեց, որ վերականգնելով բազմադարյա պետականությունը, Հայաստանի Հանրապետությունը թևակոխեց անկախության 30-ամյակը և չնայած բազում մարտահրավերներին՝ հնամյա մշակույթի, կրոնի և լեզվի վրա խարսխված իր ինքնության, ստեղծագործական ձիրքի ու տոկունության շնորհիվ հայ ժողովուրդը մշտապես ի ցույց է դնում արհավիրքներից վերականգնվելու և նոր կյանք կառուցելու կարողությունը։  Նա հավելեց, որ այս ամիս նշվող ՍԾՏՀ-ի 30-ամյակի կապակցությամբ Հայաստանը որպես կազմակերպության հիմնադիր անդամ վերահաստատում է իր հավատարմությունը ՍԾՏՀ նպատակներին ու սկզբունքներին և շարունակելու է իր ակտիվ ներդրումն ունենալ տարածաշրջանում կայուն տնտեսական զարգացման գործում։ Միջոցառմանը ՀՀ ՄՆ-ի 20-ամյակի կապակցությամբ իր պատգամն էր հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ II-ը, խոսքով հանդես եկան ՍԾՏՀԿ ԳՔ Լ. Կոմանեսկուն և միջոցառման հանձնախմբի համակարգող Ա. Գոչունյանը, ինչպես նաև ՄՆ-ի կողմից հուշանվերներ հանձնվեցին մի խումբ անհատների։

Ավարտին ընդունելության սրահում կազմակերպվեց ՍԾՏՀ-ում ՀՀ 30 տարիների գործունեության մասին լուսանկարների շարժադիտում։ Միջոցառումը լուսաբանվեց Հ1-ի և տեղի հայկական ԶԼՄ-ների կողմից։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: