• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը մասնակցեց Սևծովյան XIV միջազգային սիմպոզիումին

02 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 2-ին ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը մասնակցեց Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի (International Center for Black Sea Studies, ICBSS) կազմակերպած XIV միջազգային սիմպոզիումին, որն անցկացվեց առցանց։ Այս տարի այն կրում էր «Արդյո՞ք Սև ծովի տարածաշրջանը մոտենում է շրջադարձի պահին» խորագիրը։

Հայաստանի մշտական ներկայացուցիչը ելույթով հանդես եկավ Սիմպոզիումի երկրորդ՝ «ՍԾՏՀԿ երկրների տեսակետները» պանելային քննարկման շրջանակներում, որին նաև մասնակցեցին դիվանագետներ և վերլուծաբաններ Ուկրաինայից, Հունաստանից, Բուլղարիայից և Վրաստանից։ Իր ելույթում Ն. Պետրոսյանը մասնավորապես նշեց, որ այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքում նախաստորագրվեց Հայաստանի և Ադրբեջանի միևջ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, ինչպես նաև Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Միացյալ Նահանգների նախագահ՝ որպես վկա, ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Այս փաստաթղթերն ամուր հիմքեր են ստեղծում քաղաքական բաց երկխոսության, ինչպես նաև առևտրի և ներդրումների հնարավորությունների համար։ Երկու պետությունները համաձայնել են ճանաչել միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և փոխադարձաբար հարգել մեկմեկու ազգային իրավազորությունը։ Սրանք ընդհանուր սկզբունքներ են, որոնց շրջանակներում պետք է ապաշրջափակվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքները։ Առաջընթացի ուղին պահանջում է համբերություն, հոգատարություն, գործնական հարցերի լուծում և փոխադարձ վստահության կառուցում։ Հայաստանը հանձնառու է բարեխղճորեն ներգրավվելու մեր տարածաշրջանը կառուցողական համագործակցության տարածքի վերածելուն։

Այս համատեքստում Հայաստանի մշտական ներկայացուցիչը շեշտեց, որ ներկայում կողմերը փորձում են հաստատագրել խաղաղությունը՝ անցնելով հաշտեցման դժվարին ճանապարհով։ Այդ համատեքստում նա ընդգծեց երեք կարևոր մոտեցում որդեգրելու անհրաժեշտությունը։ Առաջին, կողմերը պետք է խթանեն տարածաշրջանային հաշտեցման և համագործակցության գաղափարը մեր հասարակությունների մեջ։ Երկրորդ, անհրաժեշտ է վերազննել և թարմացնել դեպի ծով ելք չունենալու հանգամանքով պայմանավորված մարտահրավերները հաղթահարելու հանձնառությունը։ Գուցեև սա պարադոքսալ հնչի, քանի որ ՍԾՏՀԿ-ը ծովի շուրջ ձևավորված կառույց է։ Սակայն Հայաստանը և ՍԾՏՀԿ մի շարք այլ անդամ պետություններ բախվում են դեպի ծով ուղղակի ելք չունենալու խնդրին։ Այդ պետությունները նույնպես պետք է հնարավորություն ստանան ամրապնդելու իրենց դիմակայունության, ընդլայնված փոխկապակցվածության և ներառական աճի ուղիները՝ հաղթահարելով աշխարհագրական սահմանափակումները։ Երրորդ, էներգիտիկայի վերափոխումը Հայաստանը պետք է դնի կլիմայի իր ռազմավարության հիմքում։ Հայաստանն աննախադեպ տեմպերով ընդլայնում է վերականգնվող էներգիայի արտադրությունը՝ ազգային էներգետիկ պաշարներում էապես մեծացնելով կանաչ էներգիայի մասնաբաժինը։

Ելույթներին հաջորդեց ակտիվ քննարկում և հարցուպատասխան, իսկ Ն. Պետրոսյանը պատասխանեց տարածաշրջանային զարգացումներին վերաբերող մի շարք հարցերի։

Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնն Աթենքում տեղակայված հետազոտական ​​և ուսումնական անկախ հաստատություն է, որը զբաղվում է Սև ծովի ընդարձակ տարածաշրջանի խնդիրներով։ Այն, միևնույն ժամանակ, ՍԾՏՀԿ հարակից մարմին է և կառույցի գիտավերլուծական կենտրոնը։ ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանն այժմ Սևծովյան ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնակատարն է։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: