• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն

 

Սևծովյան Տնտեսական Համագործակցության Կազմակերպության Հայաստանի նախագահության առաջնայնությունները

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հունվար-հունիս 2018)

"Տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնում"

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գործող նախագահող, 2018 թ. առաջին կեսին կառաջնորդի կազմակերպությունը տարածաշրջանային տնտեսական համագործակցության ընդլայնման հայեցակարգի շրջանակներում, որը բխում է ՍԾՏՀ կանոնադրական նպատակներից և համահունչ է կազմակերպության ոգուն:

Հայաստանի Հանրապետությունը սերտորեն կհամագործակցի անդամ պետությունների և քարտուղարության հետ, ՍԾՏՀ-ի և ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարության արդյունավետության հետագա բարձրացման շուրջ՝ համապատասխան քաղաքականության մշակման, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների խորհրդի բանաձևերի, որոշումների և առաջարկությունների լիակատար իրականացման միջոցով:

Հայաստանը կշարունակի աշխատել այնպիսի գործնական հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինստիտուցիոնալ կարողություններին, քարտուղարության ներկայացուցչությանը, աշխատակազմի կատարողականի գնահատմանը, աշխատանքային ծրագրերի կատարելագործմանը և աշխատանքային խմբերում օրակարգի արդիականացմանը:

Առաջնորդվելով ՍԾՏՀ կանոնադրությամբ, ՍԾՏՀ 25-րդ տարեդարձի կապակցությամբ Ստամբուլի գագաթաժողովի հռչակագրով, ինչպես նաև «Դեպի ՍԾՏՀ ընդլայնված գործընկերություն» ՍԾՏՀ տնտեսական օրակարգով, Հայաստանի Հանրապետությունը կձեռնարկի հետագա քայլեր և կուղղորդի իր ջանքերը հետևյալ հիմնական նպատակներին`

- ՍԾՏՀ տարածքում տարածաշրջանային տնտեսական համագործակցության ամրապնդում և առաջխաղացում,

- ՄԱԿ-ի, դրա մասնագիտացված գործակալությունների հետ՝ 2030թ. Կայուն զարգացման օրակարգի համատեքստում, ինչպես նաև Եվրամիության, Եվրասիական տնտեսական միության, այլ միջազգային և տարածաշրջանային գործընկեր կազմակերպությունների, ֆինանսական հաստատությունների և նախաձեռնությունների հետ համագործակցության հետագա խթանում՝ հիմնված փոխադարձ տնտեսական շահերի վրա:

- ՍԾՏՀ հարակից մարմինների, դիտորդների և սեկտորալ երկխոսության գործընկերների միջև փոխգործակցության ձևաչափերի բարելավում,

- ՍԾՏՀ շրջանակներում և կազմակերպության մանդատին համահունչ նոր նախագծերի մշակման և ընթացիկ ռազմավարական ենթակառուցվածքային նախագծերի իրականացման խթանում,

- ՍԾՏՀ հարակից մարմինների և գործընկերների հետ առկա համագործակցության միջոցով նախագծերի վրա հիմնված օրակարգի ձևավորում,

- անդամ պետությունների շրջանում բազմակողմանի ոլորտային փոխգործակցության զարգացում` սահմանված գերակայությունների շրջանակներում, ներառյալ տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, գիտության, գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության, զբոսաշրջության ոլորտներում:

Նոր գլոբալ միտումների համատեքստում՝ նոր տեխնոլոգիաներն ընդգրկում են մարդկային կյանքի բոլոր ասպեկտները. և դրանց ազդեցությունը բոլոր բնագավառներում, տնտեսություններում և արդյունաբերության ճյուղերում, ինչպես նաև մարդկային կապիտալի հետագա զարգացումը դառնում է տնտեսական աճի և բիզնեսի զարգացման կարևոր գործոն: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և ծրագրային ապահովման զարգացման, արդյունաբերական կոմպյուտերիզացիայի, էլեկտրոնիկայի, կիսահաղորդիչների արտադրության զգալի ներուժ ունենալով՝ Հայաստանը, որպես նախագահող և որպես ՍԾՏՀ տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների աշխատանքային խմբի համակարգող երկիր, կկենտրոնացնի իր ջանքերը տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում արդյունքների վրա հիմնված համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ և կշարունակի նպաստել անդամ պետությունների միջև ՏՀՏ համագործակցությանը:

Հայաստանը կարևորում է ձեռնարկատիրական հարթությունը և այդ առումով հատուկ ուշադրություն կդարձնի փոքր և միջին ձեռնարկությունների խթանմանը՝ որպես ՍԾՏՀ տնտեսական համայնքի շրջանակներում գործարար համագործակցության ամրապնդման կարևոր գործոնի:

Ինչպես բազմաթիվ անդամ պետություններ, Հայաստանը նույնպես գիտակցում է ՍԾՏՀ բոլոր ռազմավարական ոլորտներում նախագծերի և արդյունքների վրա հիմնված մոտեցման կարևորությունը, ինչպես ամրագրված է վերջին գագաթաժողովի հռչակագրում: Հետևաբար, Հայաստանը կշարունակի աջակցել ՍԾՏՀ մանդատի շրջանակներում ընդգրկուն գործողություններին և նախաձեռնություններին, որոնք ուղղված են շոշափելի արդյունքների հասնելուն՝ ի օգուտ ՍԾՏՀ համայնքի:

Հայաստանը սևծովյան տարածաշրջանում տուրիզմի կայուն զարգացումը համարում է ՍԾՏՀ անդամ պետությունների միջև համագործակցության կարևոր ոլորտ:

Հայաստանը հավատացած է, որ անխոչընդոտ շփումները, հավասար և ընդգրկուն տարածաշրջանային համագործակցությունը շարունակում են առանցքային նախադրյալներ հանդիսանալ տարածաշրջանային տնտեսական համագործակցության ու կապակցվածության համար:


Հիմնական միջոցառումներ, որոնք տեղի կունենան Հայաստանում՝ նախնական ժամկետներով

1. ՍԾՏՀ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 37-րդ նիստ (հունիսի 21, 2018թ., Երևան): Նախագահության ամփոփում, կիսամյակի ընթացքում ՍԾՏՀ հիմնական զարգացումներն արտացոլող և ապագայի հեռանկարները ուրվագծող բանաձևերի, որոշումների և առաջարկությունների ընդունում: Նախագահության փոխանցում:

2. ՍԾՏՀ ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստ (հունիսի 19-20, 2018թ., Երևան)

3. ՏՀՏ թեմայով ՍԾՏՀ միջազգային կոնֆերանս (մայիս, 2018թ., Երևան)

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: