• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՍԾՏՀ կազմակերպություն

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1992 թվականի հունիսի 25-ին Ստամբուլում տասնմեկ երկրների (Ալբանիա, Հայաստանի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիայի Հանրապետություն, Ուկրաինա) ղեկավարների և կառավարությունների ղեկավարների կողմից գագաթաժողովի հռչակագրով: Սերբիայի Հանրապետությունը՝ որպես անդամ պետություն, կազմակերպությանը միացել է 2004 թվականին: 2017 թվականի մայիսի 22-ին ընդունվել է ՍԾՏՀԿ 25-ամյա հոբելյանը նշելուն նվիրված հռչակագիր:

1999 թվականի մայիսի 1-ին՝ իր կանոնադրության ուժի մեջ մտնելու հետ մեկտեղ (էլ. հղում՝ Charter of the Organization of the Black Sea Economic Cooperation), ՍԾՏՀ-ն ձեռք բերեց միջազգային իրավաբանական կարգավիճակ և ձևափոխվեց տարածրջանային միջազգային կազմակերպության՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն:

Նպատակ ունենալով խթանել անդամ երկրների միջև փոխգործակցությունը և ներդաշնակությունը՝ խրախուսելով բարեկամական և բարիդրացիական հարաբերությունները սևծովյան տարածաշրջանում՝ ՍԾՏՀ-ն այսօր տասներկու անդամ երկրների միջև հարթակ է ծառայում համագործակցության համար բազմաբնույթ ոլորտներում:

ՍԾՏՀ կենտրոնակայանը, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջազգային մշտական քարտուղարությունը, հիմնադրվել է 1994թ. մարտ ամսին Ստամբուլում:

ՍԾՏՀ կառուցվածք

ՍԾՏՀ-ում որոշումներ կայացնող բարձրագույն մարմինը ՍԾՏՀ անդամ երկրների Արտաքին գործերի նախարարների խարհուրդն է: Խուրհրդի կանոնավոր հանդիպումները հրավիրվում են տարին երկու անգամ՝ մայիս-հունիս և նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Խորհուրդը հրավիրվում է նաև հատուկ կամ ոչ պաշտոնական հանդիպումների անցկացման համար: Խորհրդի կանոնավար հանդիպումները տեղի են ունենում կազմակերպությունը նախագահող երկրում: Նախագահությունը իրականացվում է ռոտացիոն սկզբունքով և այբբենական կարգով և տևում է վեց ամիս՝ հունվարի 1-ից և հուլիսի 1-ից:

ՍԾՏՀ Ավագ պաշտոնյաների կոնիտեն հաշվետու է ԱԳ նախարարների խորհրդին և գործում է վերջինիս անունից: Կոմիտեն պարտավորվում է իրականացնել կազմակերպության գործունեությունը:

1994թ. մարտի 10-ին Ստամբուլում ԱԳ նախարարների խորհրդի կողմից հիմնադրվել է ՍԾՏՀ միջազգային մշտական քարտուղարությունը: Ներկայիս Գլխավոր քարտուղարն է դեսպան Մայքլ Քրիստիդեսը (Հունաստան), ով պաշտոնը ստանձնել է 2015 թվականի հուլիսին և վերընտրվել 2018 թվականին:

1995 թվականին հիմնվել է «Տրոյկա» խորհրդատվական մեխանիզմը, որը ներառում է նախկին, ներկա և հաջորդ նախագահությունները:

Հարակից մարմիններ / Համատեղ կենտրոններ

ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը (ՍԾՏՀԽՎ), ՍԾՏՀ գործարար խորհուրդը (ՍԾՏՀԳԽ), Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (ՍԱԶԲ) և Սևծովյան հետազոտությունների միջազգային կենտրոնը (ՍՀՄԿ) ՍԾՏՀ-ի հարակից մարմիններն են: Դրանք անկախ մարմիններ են իրենց սեփական կանոնադրությամբ, (համապատասխանեցված ՍԾՏՀ կանոնադրությանը), առանձին բյուջեով, քարտուղարությունով և օրակարգով: Հավելյալ տեղեկատվության համար առկա են հետևյալ հղումները՝ http://www.pabsec.org/, http://www.icbss.org/, http://www.bstdb.org/:

Գործընկերներ

Դիտորդներ

ՍԾՏՀ դիտորդի կարգավիճակը բաց է՝ դիմումի հիման վրա, ցանկացած այլ պետության կամ միջազգային կազմակերպության համար, որոնք արտահայտում են ՍԾՏՀ աշխատանքներին գործնական և արժեքավոր աջակցություն ցուցաբերելու իրենց պատրաստակամությունը:

Դիտորդի կարգավիճակը, ըստ ընթացակարգի, կարող է շնորհվել, կասեցվել կամ ավարտված համարվել Խորհրդի կողմից:

ՍԾՏՀ դիտորդի կարգավիճակ ունեն հետևյալ պետությունները.

  • Ավստրիայի Հանրապետություն
  • Բելառուսի Հանրապետություն
  • Խորվաթիայի Հանրապետություն
  • Չեխիայի Հանրապետություն
  • Եգիպտոսի Արաբական Հանրապետություն
  • Հունգարիա
  • Ֆրանսիայի Հանրապետություն
  • Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
  • Իսրայելի Պետություն
  • Իտալիայի Հանրապետություն
  • Լեհաստանի Հանրապետություն
  • Սլովակիայի Հանրապետություն
  • Թունիսի Հանրապետություն
  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ
  • Միջազգային սևծովյան ակումբ
  • Էներգետիկ Խարտիայի քարտուղարություն
  • Սևծովյան հանձնաժողով
  • Եվրամիության հանձնաժողով

Երկխոսության ոլորտային գործընկերներ

ՍԾՏՀ խթանում է հարաբերություններն երրորդ կողմերի հետ (պետություններ, միջազգային կազմակերպություններ և ինստիտուտներ)՝ հետաքրքրված լինելով համագործակցել փոխադարձ մտահոգություն ներկայացնող հարցերի շուրջ երկխոսության գործընկերության և ոլորտային երկխոսության գործընկերության միջոցով:

ՍԾՏՀ Երկխոսության ոլորտային գործընկերներն են.

  • Իրանի Իսլամական Հանրապետություն
  • Ճապոնիա
  • Կորեայի Հանրապետություն
  • Մոնտենեգրո
  • Սլովենիայի Հանրապետություն
  • Նավասեփականատերերի միջազգային սևծովյան ասոցիացիա
  • Սև և Ազովի ծովերի նավահանգիստների ասոցիացիա
  • Սևծովյան տնտեսական համագործակցության տարածաշրջանում Տրանսպորտային ճանապարհային միության ասոցիացիա
  • Նավ կառուցողների և վերանորգողների սևծովյան տարածաշրջանային ասոցիացիա
  • Սևծովյան համալսարանների ցանց
  • Սևծովյան հեռարձակման կանոնակարգման մարմինների ֆորում
  • Եվրոպայի ծայրամասային ծովային տարածաշրջանային համաժողով
  • Դանուբյան կոմիտե
  • Փոքր և միջին ձեռնարկատիրության միջազգային ցանց
  • Զբոսաշրջության միջազգային կազմակերպություն

Միջազգային կազմակերպություններ

  • Միավորված ազգերի կազմակերպություն
  • ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով
  • ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր
  • ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագիր
  • ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպություն
  • ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
  • Առևտրի համաշխարհային կազմակերպություն
  • Համաշխարհային բանկ
  • Էներգետիկ խարտիայի քարտուղարություն
  • Եվրասիական տնտեսական համայնք
  • ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնաժողով
  • Կենտրոնական եվրոպական նախաձեռնություն – Գործադիր քարտուղարություն

Ծրագրերի զարգացման հիմնադրամ

2002 թվականի հոկտեմբերի 25-ին Տիրանայում ԱԳ նախարարների խորհուրդն ընդունել է Ծրագրերի զարգացման հիմնադրամ ստեղծելու մասին բանաձև:

Սկսած 2003 թվականից հաստատվել և իրականացվել են գյուղատնտեսության և գյուղարդյունաբերության, կրթության, էներգետիկայի, շրջակա միջավայրի պաշտպանության, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, առողջապահության և դեղագործության, փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտներին վերաբերող քսանմեկ նախագծեր:

ՍԾՏՀ նախագծերի խրախուսման կառույց

Նախագծի խթանման կառույցը հիմնվել է 2016 թվականին ՍԾՏՀ քարտուղարությանը ՌԴ կողմից տրամադրված մեկ միլիոն դոլար կամավոր աջակցության միջոցով՝ ՍԾՏՀ քարտուղարության, նվիրատու երկրի և Առևտրի և զարգացման սևծովյան բանկի միջև համագործակցության համաձայնագրի կնքումից հետո:

Այս մեխանիզմի ստեղծումը նպաստում է է ՍԾՏՀ կազմակերպության ծրագրերի կառավարման կարողությունների բարձրացմանը և բաց է լրացուցիչ այլ նվիրատուների աջակցության համար:

Հայաստանի նախագահությունը ՍԾՏՀ-ում

Ցայսօր Հայաստանը հինգ անգամ ստանձնել է կազմակերպության նախագահությունը՝ 1998թ., 2003թ., 2009թ., 2013թ. և 2018թ.: Հայաստանի վերջին նախագահությունը հաջողությամբ ամփոփվեց 2018թ. հունիսին: Նախագահության նպատակն էր ՍԾՏՀ տարածաշրջանում տարածաշրջանային տնտեսական համագործակցության ամրապնդումն ու առաջխաղացումը: Այն ներառում էր միջազգային կազմակերպությունների և գործընկերների հետ հետագա համագործակցության խթանումը (ՄԱԿ, ԵՄ և այլն)՝ ՍԾՏՀ հարակից մարմինների, դիտորդների և երկխոսության ոլորտային գործընկերների միջև փոխգործակցության ամրապնդումը, գոյություն ունեցող կառույցների միջոցով (Նախագծային զարգացման հիմնադրամ և Սևծովյան նախագծերի խրախուսման կառույց) նախագծային ուղղվածություն ունեցող օրակարգի կարևորումը, անդամ պետությունների միջև բազմակողմանի ոլորտային փոխգործակցության զարգացումը, մասնավորապես` տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների, գիտության և տեխնոլոգիայի, գյուղատնտեսության և գյուղարդյունաբերության և զբոսաշրջության ոլորտներում:

Արտաքին գործերի նախարարների խորհրդի և Ավագ պաշտոնյաների կոմիտեի հանդիպումները տեղի են ունեցել 2018 թվականի հունիսի 25-27-ին Երևանում, որոնց ներկա են գտնվել ՍԾՏՀ բոլոր 12 անդամ երկրների ներկայացուցիչները: 2018թ. Հայաստանի նախագահության ընթացքում Հայաստանի ներկայացուցիչները նախագահել են մեկ նախարարական խորհրդի, երկու ավագ պաշտոնյաների կոմիտեի և տասնչորս աշխատանքային խմբերի հանդիպումներ:

2018թ. Հայաստանի նախագահության հաջողություններից մեկը, որը գնահատվել է քարտուղարության և անդամ երկրների կողմից, 2012թ. ի վեր քննարկվող Կանաչ էներգետիկայի հայեցակարգի ընդունումն է:

ՍԾՏՀ ԽՎ

ՍԾՏՀ-ում և ՍԾՏՀ ԽՎ-ում սինքրոնացված նախագահության ռոտացիայի կանոնավոր ընթացքը խախտվել էր, որի արդյունքում, 2018 թվականի առաջին կեսին ՍԾՏՀ ԽՎ-ի նախագահությունը փոխանցվեց Ալբանիային, որից հետո Հայաստանը նախագահությունը ստանձնեց տարվա երկրորդ կեսին: 2018 թվականաի հունիսին և նոյեմբերին ՀՀ նախագահության ներքո Երևանում կայացել են ՍԾՏՀԿ ԽՎ Գլխավոր Ասամբլեայի, ինչպես նաև Գործարար Խորհրդի նիստերը:

ՍԾՏՀ-ում Հայաստանի ներկայացուցչություն

ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը հիմնադրվել է Ստամբուլում 2001 թվականին:

Հայաստանում ՍԾՏՀ ներկայացուցչություն

Հայաստանում ՍԾՏՀԿ-ը ներկայացված չէ:

ՍԾՏՀ առաջնահերթությունները և համագործակցության ոլորտները

ՍԾՏՀ առաջնահերթությունները, ինչպես արձանագրված է ՍԾՏՀ կանոնադրությունում, նախատեսում են համագործակցություն հետևյալ ոլորտներում՝ առևտուր և տնտեսական զարգացում, բանկային ոլորտ ու ֆինանսներ, հաղորդակցություն, էներգետիկա, տրանսպորտ, գյուղատնտեսություն և գյուղարդյունաբերություն, առողջապահություն և դեղագործություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, զբոսաշրջություն, գիտություն և տեխնոլոգիա, վիճակագրական տվյալների և տնտեսական տեղեկատվության փոխանակում, մաքսային և սահմանային մարմինների միջև համագործակցություն, կազմակերպված հանցավորության, թմրամիջոցների, զենքի և ռադիոակտիվ նյութերի անօրինական ներմուծում, պայքար ահաբեկչության և անօրինական միգրացիայի դեմ, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացում, փոքր և միջին բիզնես, կրթություն, ինստիտուցիոնալ նորացում և լավ կառավարում:

Հայաստանը հանդիսացել է ՍԾՏՀԿ թեմատիկ աշխատանքային խմբերից (ԱԽ) մի քանիսի՝ մասնավորապես Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ԱԽ-ի համակարգող երկիր։  Վերջին անգամ Հայաստանը հանդիսացել է ՏՀՏ ԱԽ-ի համակարգող 2018-2019թթ․։ ՏՀՏ ԱԽ-ի այդ ժամանակահատվածի գործողությունների ծրագիրը հատուկ ուշադրություն է դարձնում «Կայուն տեղեկատվական հասարակություն` առաջատար տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ենթակառուցվածքով» վերտառությամբ 2012թ. ՍԾՏՀ տնտեսական օրակարգի 12-րդ նպատակին: 2019 թ. հոկտեմբերի 7-ին Երևանում WCIT2019-ի շրջանակներում ՀՀ կառավարությունը ՍԾՏՀԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ համատեղ կազմակերպել է «Օգտագործելով տեխնոլոգիական ուժն ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառումը, որին  քննարկման առարկա են եղել այն միջոցները, որոնցով հնարավոր է նորարարական տեխնոլոգիաները ծառայեցնել հանրային քաղաքականության և համակարգային փոփոխությունների ու զարգացման լուծումների համար՝ հանուն հասարակության բարեկեցության, ինչպես նաև դիտարկվել է այդ առումով հաջողված ծրագրերը ՍԾՏՀ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս տարածելու հնարավորությունը: Բարձրաստիճան հարակից միջոցառման մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝ https://www.mfa.am/hy/press-releases/2019/10/07/WCIT_BSEC/9882 : 

 
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: