• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ

21 սեպտեմբերի, 2011

ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներ

Մշտական ներկայացուցչությունը ՀՀ ԱԳՆ և ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ աշխատանքներ է իրականացրել հոբելյանի կապակցությամբ Հայաստանում կայացած ՀՀ սփյուռքի նախարարության, ինչպես նաև պոլսահայության կողմից նախաձեռնված միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:

«ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված ծրագրի» շրջանակում պոլսահայ պատվիրակությունը մասնակցեց Երևանում կայացած սփյուռքի կազմակերպությունների ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների համահայկական համաժողովին, «Հայկական սփյուռքի դերն անկախ պետականության կայացման գործում՝ անցած 20 տարիների ընթացքում» ֆիլմում և «Հայկական Սփյուռք-2010» տարեգրքում ընդգրկվեցին պոլսահայության կողմից առաջարկված նյութերը (տեղեկատվական և վերլուծական հոդվածներ, լուսանկարներ, տեսաֆիլմեր), Երևանում, Գյումրիում և Վանաձորում կազմակերպվեց ստամբուլահայ «Դալար» պարային համույթի կողմից հայ հնագույն տարազների և համերգային համարների համատեղ ցուցադրումը, Երևանում անցկացվեց Պոլսի հայկական «Մարմարա» օրաթերթի հիմնադրման 70-ամյակին նվիրված արարողությունը, պոլսահայության ճանաչված գործիչները պարգևատրվեցին ՀՀ մեդալներով և պատվոգրերով:

Ներկայացուցչությունը համապատասխան կաղմակերպչական աշխատանքներ էր իրականացրել նաև 5-րդ համահայկական խաղերի օրերին Երևանում Ստամբուլի հայկական մեկ այլ՝ «Մարալ» պարային համույթի համերգը կազմակերպելու ուղղությամբ:

Նշված միջոցառումները ընդգրկված էին «Պոլսահայ համայնքի օրեր» ծրագրում, որը առաջին անգամ նախաձեռնվել էր ՀՀ սփյուռքի նախարարության կողմից:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: