• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Հայկական գիրքը Ստամբուլում

17 նոյեմբերի, 2011

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք

Նոյեմբերի 12-17-ը, Ստամբուլում, Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի նախաձեռնությամբ հերթական անգամ կազմակերպվել էր միջազգային գրքի ցուցահանդես-տոնավաճառ, որտեղ ներկայացված է եղել նաև հայկական գիրքը:
Ներկայացուցչությունը կազմակերպչական աշխատանքներ է իրականացրել միջոցառմանը ՀՀ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների մասնակցության, Հայաստանում  հայերեն, թուրքերեն և անգլերեն լեզուներով տպագրված առավել ուշագրավ  գեղարվեստական, մանկական, գիտահանրամատչելի, հանրագիտարանային  և տարաբնույթ այլ գրքերի ներկայացման ուղղությամբ:
Հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն էր հանդես բերել այցելուների շրջանակներում: Թուրքիայի մամուլը, մասնավորապես, թուրքահայ «Մարմարա», «Ժամանակ» և «Ագոս» պարբերականները լայնորեն լուսաբանել էին անցկացված միջոցառումը:

Ներկայացուցչությունը համապատասխան աշխատանքներ է իրականացրել վերջին տարիների ընթացքում Թուրքիայում հայկական թեմատիկայով հրատարակված և հետաքրքրություն ներկայացնող գրքերի հստակեցման և ձեռք բերման ուղղությամբ: Արդյունքում, Երևան է ուղարկվել 45 գիրք:

Նոյեմբերի 19-ին, Բուխարեստում կայացած ՍԾՏՀ մշակութային հարցերի աշխատանքային խմբի նիստի մասնակիցների հավանությանն էր արժանացել ՀՀ մշակույթի նախարարության “Literary Ark: Ten Years Later” նախագիծը, որը ներկայացվել էր ՍԾՏՀ Նախագծերի զարգացման հիմնադրամի շրջանակում: Ընդունված որոշումը հաստատվել է ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի կողմից և շուտով կսկսվեն ծրագրի իրականացման աշխատանքները:
Հավանությանն արժանացած նախագիծը «2012թ.՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մաս է կազմում և նվիրված է հայ տպագրության 500-ամյակին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: