• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հյուրընկալվել են ՍԾՏՀ Ներկայացուցչությունում

22 փետրվարի, 2012

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները
հյուրընկալվել են Ներկայացուցչությունում

Ս. թ. փետրվարի 21-ին, Ներկայացուցչություն էին այցելել ՍԾՏՀ հարակից կազմակերպության` Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության անդամները պատվիրակության ղեկավար Գ. Մինասյանի գլխավորությամբ:

ՍԾՏՀ Խորհրդարանական վեհաժողովում ներկայիս նախագահող երկիր` Հայաստանի պատվիրակությունը մասնակցում էր Ստամբուլում կազմակերպված Վեհաժողովի քաղաքական հարցերի մշտական կոմիտեի նիստի աշխատանքներին:

Ներկայացուցչությունում կայացած հանդիպման ժամանակ քննարկվեցին ՍԾՏՀ-ում և հարակից կազմակերպությունում տեղի ունեցող վերջին զարգացումները: Կարևորվեց պատվիրակությունների միջև կառուցողական կապերի ամրապնդման, հայեցակարգային հարցերի նկատմամբ համապատասխան մոտեցումների և դիրքորոշումների հստակեցման, ինչպես նաև Հայաստանի շահերից բխող խնդիրները համատեղ ջանքերով լուծելու անհրաժեշտությունը:

Փետրվարի 22-ին, Վեհաժողովում ՀՀ պատվիրակությանն ընդունեց Թուրքիայի հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպ. Աթեշյանը:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: