• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառումներ Ստամբուլում

05 սեպ, 2025

Ապրիլի 24-ին Ստամբուլում միջոցառումներ կազմակերպվեցին` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը:

Թուրքիայի Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի ցեղասպանության և խտրականության դեմ պայքարի հանձնաժողովը «Սուլթան Ահմեդ» հրապարակում գտնվող «Իսլամական արվեստի թանգարանի» առջև կազմակերպեց միջոցառում, որի մասնակիցներն ընթերցեցին Ամենայն Հայոց կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսին հասցեագրված ուղերձը:

Նշենք, որ հիշյալ թանգարանը 1915 թվականին բանտ էր, ուր աքսորից առաջ պահվել էին հայ մտավորականները:

Ստամբուլի հայկական «Բալըքլը» գերեզմանոցում տեղի ունեցավ հավաք Հրանտ Դինքի գերեզմանի և 1895-1908թթ. հայկական ջարդերի զոհերին նվիրված հուշարձանի մոտ: Հավաքի ժամանակ ելույթով հանդես եկավ «Ակոս» շաբաթաթերթի խմբագրի տեղակալ Սարգիս Սերոբյանը:

Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող մեկ այլ հայկական գերեզմանատանը կազմակերպվեց արարողություն 2011թ. ապրիլի 24-ին, երկրի զորամասերից մեկում սպանված հայազգի զինվոր Սևակ Բալըկչըին տուրք մատուցելու նպատակով:

Երեկոյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում երրորդ անգամ անընդմեջ, կազմակերպվեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հիմնական միջոցառումը` նստացույցը, որի մասնակիցների թիվն աննախադեպ էր: Տեղական ԶԼՄ-ների տարբեր տվյալներով միջոցառմանը մասնակցում էին 3-5 հազար մարդ` մտավորականներ, գիտնականներ և արվեստագետներ, լրագրողներ: Մասնակիցները պարզել էին պաստառ, որի վրա տարբեր լեզուներով գրված էր` «Այս ցավը բոլորինս է», ինչպես նաև նահատակված հայ մտավորականների դիմանկարները:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ անցկացվեցին նաև Անկարայում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: