• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՍԾՏՀ անդամ-երկրների ներքին գործերի նախարարների հանդիպում

23 նոյեմբերի, 2012

2012թ. նոյեմբերի 23-ին Ստամբուլում տեղի ունեցավ ՍԾՏՀ անդամ-երկրների ներքին գործերի նախարարների հանդիպումը, որի արդյունքում ընդունվեց “Strengthenning Cooperation in the Field of Fight Against Transnational Crimes, in Particular Smuggling, Trafficking ub Human Beings, Trafficking of Light Weapons, Economic, Financial Crimes and Terrorism” վերտառությամբ համատեղ հռչակագիրը:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գնդապետ Ռաֆայել Զաքարյանը:
Ռ. Զաքարյանը նաև երկկողմ հանդիպում ունեցավ Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Լևան Իզորիայի հետ:
Նախարարական հանդիպման ընթացքում ունեցած իր ելույթում ՀՀ պատվիրակության ղեկավարը մանրամասն տեղեկությններ ներկայացրեց ոլորտում տեղի ունեցող զարգացումների, ձեռք բերված նվաճումների և առկա խոչընդոտների հաղթահարման նպատակով իրականացվող քայլերի, ինչպես նաև իրավական դաշտի բարելավմանն ուղղված նախաձեռնությունների մասին: Նա կարևորեց ՍԾՏՀ կազմակերպության շրջանակում ոլորտի տարբեր բնագավառներում համագործակցության խթանման անհրաժեշտությունն ու այս ուղղությամբ` նախարարների կողմից ընդունված հռչակագրով պայմանավորված կոնկրետ քայլերը:
Վրաստանի պատվիրակության հետ երկկողմ հանդիպման արդյունքում կողմերի միջև համաձայնություն ձեռք բերվեց ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով համատեղ ծրագրերի մշակման և իրականացման, ինստիտուցիոնալ և կառավարման բարելավման և իրավական դաշտի համապատասխանեցման անհրաժեշտության մասին: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև ոլորտի պատասխանատու նախարարների հանդիպում կազմակերպելու վերաբերյալ:  

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: