• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՍԾՏՀ անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումը

19 դեկտեմբերի, 2012

Ս. թ. դեկտեմբերի 15-ին Ստամբուլում կայացած ՍԾՏՀ Արտաքին գործերի նախարարների խորհրդի 27-րդ հանդիպմանը ՀՀ պատվիրակության ղեկավար Ա. Հովակիմյանն իր ելույթում նշել է, որ ՍԾՏՀ կազմակերպությունը թևակոխել է 21-րդ տարին տնտեսական համագործակցության նոր օրակարգով և հանրային հաղորդակցման նոր ռազմավարությամբ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու, կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու և 21-րդ դարի մարտահրավերներին դիմակայելու նպատակով:
Ա. Հովակիմյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանն արդեն կատարել է իր առաջին քայլերը ՍԾՏՀ 20-ամյակին նվիրված գագաթաժողովին ընդունված կազմակերպության նոր ռազմավարությունը կյանքի կոչելու ուղղությամբ:
Հաջողությամբ ավարտվել է տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող «Տեխնոլոգիաների հաղորդակցման համացանց» ստեղծելու վերաբերյալ հայկական առաջնային նախագծերից մեկը, որի շրջանակում որոշում է ընդունվել ՍԾՏՀ ՏՏ ինկուբատորների ասոցիացիայի հիմնադրման մասին:
Հոկտեմբերին Հայաստանում իրականացվել է «Գրական տապան` 10 տարի անց» վերտառությամբ մեկ այլ խոշոր նախագիծ, որի շրջանակում ՍԾՏՀ անդամ-երկրների, դիտորդների, սեկտորային երկխոսության գործընկերների մշակույթն ու գրականությունը ներկայացնող գործիչների համար կազմակերպվել էին բազմաթիվ միջոցառումներ, որոնք նպատակաուղղված էին տարածաշրջանում մշակութային, գիտության և զբոսաշրջության բնագավաներներում համագործակցության խորացմանն ու ժողովուրդների միջև երկխոսության դյուրացմանը:
Հայաստանում իրականացված այս նախագիծը «2012թ.՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի մաս էր կազմում և նվիրված էր հայ տպագրության 500-ամյակին:
Փոխարտգործնարարարն նշել է նաև ՍԾՏՀ շրջանակում համագործակցության այլ ոլորտներում ձեռք բերված առաջընթացը` ողջունելով, մասնավորապես, տրանսպորտի և կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի բնագավառներում պատասխանատու նախարարների կողմից ընդունված համատեղ հռչակագրերը:
Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Թուրքիայից փոխանցվել է Ուկրաինային, որը կազմակերպությունը կպաշտոնավարի 2013թ. առաջին կեսին:
Ա.Հովակիմյանը հանդիպում էր ունեցել ՍԾՏՀ դիտորդ երկիր` Խորվաթիայի փոխարտգործնախարար Յոշկո Կլիսովիչի հետ, որի ընթացքում քննարկվել էին միջազգաին կառույցներում երկու երկրների համագործակցության խնդիրները: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: