• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի 20-ամյակը նշվեց Ստամբուլում

26 փետրվարի, 2013

Ս. թ. փետրվարի 26-ին Ներկայացուցչությունը հյուրի կարգավիճակով մասնակցեց Ստամբուլում կազմակերպված ՍԾՏՀ հարակից կազմակերպության` Խորհրդարանական վեհաժողովի Մշտական կոմիտեի “PABSEC – Past Experiences and Future Prospects at the 20th Anniversary” վերտառությամբ արտահերթ նիստին, որը նվիրված էր վեհաժողովի հիմնադրման 20-ամյակին:

Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ վեհաժողովի տնտեսական, առևտրական, տեխնոլոգիական և բնապահպանական հարցերի կոմիտեի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գ. Մինասյանը:

Գ. Մինասյանն իր ելույթում անդրադարձ կատարեց անցած 20 տարիների ընթացքում կազմակերպության շրջանակում ձեռք բերված նվաճումներին` կարևորելով անդամ-երկրների տնտեսական զարգացմանն ու բարդ քաղաքական խնդիրների դյուրացմանը նպաստող տարածաշրջանային համագործակցության խթանմանն ուղղված վեհաժողովի առաջնայնություններն ու կազմակերպության շրջանակում ընդունված որոշումների իրականացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով վեհաժողովի իրավական դաշտի բարելավման գործընթացներին` Գ. Մինասյանը գոհունակությամբ նշեց, որ անցած երկու տարիների ընթացքում կայացած մանրակրկիտ քննարկումների արդյունքում կյանքի կոչվեցին ՀՀ պատվիրակության կողմից ներկայացված թվով 10 առաջարկությունները վեհաժողովի գործառույթների մասին հիմնական փաստաթղթում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Կատարված փոփոխությունների շնորհիվ կազմակերպության բոլոր անդամ-երկրներն այսուհետ հավասարապես ներկայացված կլինեն վեհաժողովի քարտուղարությունում և ղեկավար պաշտոններին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: