• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Հայաստանը ստանձնեց ՍԾՏՀ-ում նախագահությունը

24 հունիսի, 2013

Ս.թ. հունիսի 21-ին Օդեսայում տեղի ունեցավ ՍԾՏՀ անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 28-րդ հանդիպումը, որի ժամանակ կազմակերպությունում նախագահությունն Ուկրաինայից փոխանցվեց Հայաստանին:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում էր և ելույթով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ արտգործնախարարն իր ելույթում նշեց, որ մեկ տարի առաջ ՍԾՏՀ կազմակերպությունը թևակոխել էր իր 21-րդ տարին տնտեսական համագործակցության նոր օրակարգով և հանրային հաղորդակցման նոր ռազմավարությամբ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը խթանելու, կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու և միջազգային ասպարեզներում իր տեղն ամրապնդելու նպատակով:

Է. Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց, որ այս ճանապարհին Հայաստանն ակտիվ քայլեր է իրականացնում կազմակերպության նոր օրակարգը կյանքի կոչելու և տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

Հայաստանը նախաձեռնել է տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար կարևոր նշանակություն ունեցող «Տեխնոլոգիաների հաղորդակցման համացանց» ստեղծելու վերաբերյալ հայկական առաջնային նախագծի երկրորդ փուլը: Նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ՍԾՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա հիմնադրելու ուղղությամբ:

ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության ընթացքում Երևանում կկազմակրպվի ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը “DigiTech 2013” ամենամյա ցուցահանդեսին զուգահեռ:

Հայաստանը համակարգող աշխատանքներ է իրականացնում ՍԾՏՀ անդամ-երկրներում սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագիրը ս. թ. դեկտեմբերին Երևանում ստորագրելու նպատակով:

Իր ելույթում ՀՀ արտգործնախարարը նշեց նաև ՍԾՏՀ շրջանակում համագործակցության այլ ոլորտներում ձեռք բերված առաջընթացը, Հայաստանի կողմից առաջարկված նախագծերի իրականացման կարևորությունն ու ՍԾՏՀ նախագահող երկիր` Հայաստանի առաջնայնություններով պայմանավորված հետագա քայլերը:

Անդրադառնալով կազմակերպության շրջանակում առկա խնդիրներին և ՍԾՏՀ արդյունավետության բարձրացման հարցին` Է. Նալբանդյանը կարևորեց, մասնավորապես, ՍԾՏՀ ԱԳ նախարարների խորհրդի կողմից հաստատված որոշումների և անդամ-երկրների կողմից ընդունված փաստաթղթերի դրույթների պատշաճ կատարումն, ինչպես նաև կազմակերպության աշխատանքային խմբերի օրակարգերի արդիականացման և դրանք տնտեսական նոր օրակարգին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Կարևորվեց նաև միջազգային կազմակերպությունների, ՍԾՏՀ հարակից մարմինների, դիտորդների և բնագավառային երկխոսության գործընկերների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև քարտուղարությունում բարեփոխումների, մասնավորապես, հավասար ներկայացվածության սկզբունքի կիրառման անհրաժեշտությունը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարների կողմից ընդունվեցին 80-ից ավելի որոշումներ և առաջարկություններ:

Հայաստանը կպաշտոնավարի ՍԾՏՀ-ում ս. թ. հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: