• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության ամփոփիչ միջոցառումը

13 դեկտեմբերի, 2013
ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության ամփոփիչ միջոցառումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Դեկտեմբերի 12-ին Երևանում տեղի ունեցավ ՍԾՏՀ Արտգործնախարարների պորհրդի 29-րդ հանդիպումը, որի ժամանակ ամփոփվեցին ՍԾՏՀ-ում ՀՀ 6-ամսյա նախագահության արդյունքները:

Հանդիպումը վարում էր և հիմնական ելույթով հանդես եկավ ՍԾՏՀ կազմակերպության նախագահ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ արտգործնախարարն իր ելույթում կարևրեց, մասնավորապես, նախագահության հայեցակարգային դրույթներին հետամուտ լինելու և ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգով պայմանավորված համապարփակ տարածաշրջանային տնտեսական համագործակցության առաջնայնությունների հաջողությամբ իրականացման հանգամանքը:

Որպես ՍԾՏՀ նախագահող երկիր, Հայաստանը գործնական քայլեր էր ձեռնարկել կազմակերպության տնտեսական նոր ռազմավարությունը կյանքի կոչելու և տարածաշրջանում փոխշահավետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ: Կոնկրետ նախաձեռնություններ էին իրականացվել կազմակերպության արդյունավետությունը բարձրացնելու, ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարության գործունեությունը բարելավելու և միջազգային ասպարեզներում ՍԾՏՀ տեղն ամրապնդելու նպատակով:

Նախարար Է. Նալբանդյանն անդրադարձավ բնագավառային համագործակցության շրջանակում ձեռք բերված նվաճումներին` նշելով դրանց շարքում ՍԾՏՀ տեղեկատվական տեխնոլոգիաների ինկուբատորների ասոցիացիա հիմնադրելու վերաբերյալ Հայաստանի նախաձեռնության մասին ներկայացված հետագա գործողությունները, նախագահության ընթացքում ընդունված զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հռչակագրերն ու ՀՀ մշակութային զբոսաշրության ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացված միջոցառումները, տրանսպորտի, էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում քննարկվող ռազմավարական փաստաթղթերի շուրջ քննարկումների կարևորությունը և այլն:

Նախագահության կողմից կոնկրետ աշխատանքներ են իրականացվել ՍԾՏՀ արդյունավետության բարձրացման ուղղությամբ, մասնավորապես, ընդունված փաստաթղթերի դրույթների պատշաճ կատարման, աշխատանքային խմբերի օրակարգերի արդիականացման, միջազգային կազմակերպությունների, ՍԾՏՀ հարակից մարմինների, դիտորդների և բնագավառային երկխոսության գործընկերների հետ համագործակցության զարգացման, ինչպես նաև քարտուղարությունում բարեփոխումների շրջանակներում:

Կարևոր որոշում էր ընդունվել քարտուղարությունում անդամ-երկրների հավասար ներկայացվածության մասին: Կազմակերպվել են մի շարք ոչ-ֆորմալ հանդիպումներ, այդ թվում նաև “Troika”-ի ձևաչափում:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ արտգործնախարարների կողմից ընդունվեցին մի քանի տասնյակ ընդհանուր բնույթի որոշումներ և առաջարկություններ:

ՀՀ արտգործնախարարը մասնակցել էր և ելույթով հանդես եկել նաև հանդիպումից հետո կազմակերպված մամլո ասուլիսին:

ՍԾՏՀ-ում նախագահությունը փոխանցվել է Բուլղարիային, որը կպաշտոնավարի 2014 թ. հոնվարի 1-ից մինչև հունիսի 30-ը:

 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: