• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Մեկնարկեց ՍԾՏՀ-ում Բուլղարիայի Հանրապետության նախագահությունը

29 հունվարի, 2014

 Ս. թ. հունվարի 23-ին Ստամբուլում, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Բուլղարիայի նախագահությամբ տեղի ունեցավ ՍԾՏՀ Նախագահության, Ավագ պաշտոնյաների կոմիտեի, Հարակից կազմակերպությունների և ՍԾՏՀ Մշտական միջազգային քարտուղարության համակարգող նիստը:

Նիստի օրակարգն ընդգրկում էր ՍԾՏՀ-ում Բուլղարիայի նախագահության առաջնայնությունների, ինչպես նաև նախագահության ընթացքում կազմակերպության շրջանակում նախատեսված միջոցառումների հստակեցման և անցկացման հետ կապված հարցերը:

         Նախագահության առաջնայնությունները պայմանավորված են նախագահության լոգոյով` “Better Synergy for Enhanced Competitiveness”.   միջազգային ներդրումների խրախուսման և գործարար շրջանակների ներգրավման նպատակով ՍԾՏՀ անդամ-երկրների միջև բազմակողմ համագործակցության խթանում և նախագծային օրակարգի զարգացում, ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգով պայմանավորված կազմակերպության արդյունավետության, ինչպես նաև միջազգային ասպարեզներում ՍԾՏՀ դերի և հեղինակության բարձրացում, ՍԾՏՀ և միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների, գլխավորապես, Եվրամիության, ինչպես նաև ՍԾՏՀ դիտորդների և բնագավառային երկխոսության գործընկերների հետ համագործակցության խթանում:

         Նշվեցին նախագահության առաջնային խնդիրները, մասնավորապես, տրանսպորտի, երիտասարդության և սպորտի, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների, առողջապահության, գյուղատնտեսության և կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի բնագավառներում: Կարևորվեց Սևծովյան տարածաշրջանի գործարար շրջանակների միջև, մասնավորապես, փոքր և միջին ձեռնարկատիրության բնագավառում համագործակցության խթանման անհրաժեշտությունը:

Նիստի նախօրեին, հունվարի 22-ին, Ստամբուլում տեղի էր ունեցել ՍԾՏՀ “Troika” ձևավաչափով կեսօրյա հանդիպումը (Հայաստան, Բուլղարիա, Հունաստան) ՍԾՏՀ հարակից կազմակերպությունների պատասխանատուների և քարտուղարության ներկայությամբ, որի մասնակիցները ոչ-ֆորմալ ձևաչափում նախնական քննարկումներ էին անցկացրել Բուլղարիայի կողմից ներայացված միջոցառումների ցանկի շրջանակում, ինչպես նաև ՍԾՏՀ և հարակից կազմակերպությունների միջև գործնական համագործակցության հետագա զարգացման հետ կապված հարցերի վերաբերյալ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: