• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՀՀ անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում Ստամբուլում

14 հոկտեմբերի, 2017

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀԿ) Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ և պոլսահայ համայնքի աջակցությամբ հոկտեմբերի 14-ին Ստամբուլում առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված միջոցառում, որին ելույթ ունեցան Հայաստանից ժամանած «Կադանս» անսամբլը և պոլսահայ «Մարալ» պարային համույթը։

Բացման իր խոսքում ՍԾՏՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արսեն Ավագյանը նշեց, որ անցած 26 տարիները հայկական պետականության ամրապնդման և հզորացման, ժողովրդավարության զարգացման և կայացման ժամանակահատված հանդիսացան և այդ ուղին աչքի է ընկնում դժվարությունների հաղթահարմամբ և կարևոր ձեռբքերումներով: Արսեն Ավագյանն ընդգծեց նաև Հայաստանի դերը համայն հայության ներուժը համախմբելու գործում։

Համերգին ներկա էին Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական տեղապահ Գարեգին Արքեպիսկոպոս Բեքչյանը, Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանը, Սահակ Եպիսկոպոս Մաշալյանը, հոգևոր դասի ներկայացուցիչներ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավորներ Սելինա Դողանը և Կարո Փայլանը, համայնքային կառույցների և հաստատությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, Ստամբուլում հավատարմագրված մի շարք պետությունների գլխավոր հյուպատոսներ, ՍԾՏՀԿ Միջազգային մշտական քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, հայտնի արվեստագետներ, գիտնականներ, մշակութային գործիչներ:

Համերգից հետո տեղի ունեցավ տոնական ընդունելություն: 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: