• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահության շրջանակներում տեղի ունեցավ կազմակերպչական հարցերով աշխատանքային խմբի նիստ

16 փետրվարի, 2018

Փետրվարի 14-ից 15-ը Ստամբուլում` ՍԾՏՀ կենտրոնակայանում, ՀՀ նախագահության շրջանակներում տեղի ունեցավ կազմակերպչական հարցերով աշխատանքային խմբի նիստը: Նիստին, որը վարում էր ՀՀ ԱԳՆ բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչության պետ Աշոտ Քոչարյանը, ներկա էին բոլոր 12 անդամ պետությունների պատվիրակությունները:

Նիստի ժամանակ քննարկվեցին կազմակերպության բարեփոխումներին, մի շարք տնտեսական միջազգային կազմակերպությունների հետ փոխըմբռման հուշագրերի ստորագրմանն առընչվող հարցեր, նախագահության շրջանակներում նախատեսվող միջոցառումների մանրամասները, ինչպես նաև քարտուղարության աշխատակազմին վերաբերող ընթացակարգային հարցեր:

Փետրվարի 16-ին կայացավ նաև ծրագրերի զարգացման հիմնադրամի կառավարման նիստը, որի ընթացքում ՀՀ պատվիրակությունը վերահաստատեց իր պատրաստակամությունն ուղղորդելու կազմակերպության աշխատանքները` տնտեսական բաղադրիչի ընդլայման ու զարգացման, ինչպես նաև հիմնադրամի ակտիվացման մեխանիզմների համատեքստում:

Նիստերի արդյունքում ընդունվեցին համապատասխան զեկույցներ:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: