• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Սահակ Սարգսյանը ՍԾՏՀ-ի մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղարին ներկայացրեց լիազորությունների պաշտոնական հավաստագիրը

21 հունվարի, 2019
Սահակ Սարգսյանը ՍԾՏՀ-ի մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղարին ներկայացրեց լիազորությունների պաշտոնական հավաստագիրը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2019թ. հունվարի 21-ին Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության (ՍԾՏՀ) մշտական միջազգային քարտուղարության կենտրոնակայանում ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգյանն իր լիազորությունների պաշտոնական հավաստագիրը ներկայացրեց ՍԾՏՀ-ի մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Մայքլ Քրիստիդեսին (Michael Christides)։

Զրույցի ընթացքում երկուստեք դրական գնահատվեց Հայաստանի և ՍԾՏՀ-ի քարտուղարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև՝ ՀՀ կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին:

ԳՔ-ի խնդրանքով Սահակ Սարգսյանը հակիրճ ներկայացրեց Հայաստանի ներքաղաքական զարգացումները, նոր կառավարության գերակայությունները՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը շարունակել ակտիվ մասնակցությունը ՍԾՏՀ շրջանակներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությանը։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև կազմակերպության առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքներին:
 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: