• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Մշտական ներկայացուցչությունը ներկայացրել է ՀՀ-ում մշակված «Travelinsights» նորարական գործիքի մասին պրեզենտացիա

15 մայիսի, 2019

Ս.թ. մայիսի 15-ին ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպության կենտրոնակայանում անցկացված ՍԾՏՀԿ զբոսաշրջության ոլորտում համագործակցության աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում ներկայացրել է Հայաստանում մշակված «Travelinsights» նորարական գործիքի մասին պրեզենտացիա:

 

«Travelinsights»-ը միավորում է ճանապարհորդների պատմություններն ու արհեստական բանականությունը՝ կիրառելով բարդ ալգորիթմներ:  Գործիքը թույլ է տալիս իրական ժամանակում հավաքել, վերլուծել ու վիզուալիզացնել առցանց գրառումները, այդ կերպ թույլ տալով հասկանալ ճանապարհորդների նախընտրություններն ու իրական խնդիրները, որոնց նրանք բախվում են: 
Գործիքը ստեղծվել է ոլորտի քաղաքականությունը մշակողների համար` իրական ժամանակում վերլուծվող փաստերի հիման վրա: Գործիքի օգնությամբ ՀՀ կառավարությունը կարող է հասկանալ, թե զբոսաշրջիկները Հայաստանի` որպես զբոսաշրջային կենտրոնի մասին ինչ պատկերացումներ ունեն և մշակել արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն:

 

Պրեզենտացիայի ավարտին ՍԾՏՀ-ում ՀՀ ՄՆ-ն պատասխանել է կազմակերպության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի մարմինների և Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների հարցերին: Նա մասնավորապես նշել է, որ «Travelinsights» նորարական գործիքը նաև կարող է օգնել բացահայտել ճանապարհորդական լավագույն տպավորություններ ստեղծելու կատարյալ բանաձևը` թույլ տալով ոլորտի գործարարներին հասկանալ սեփական ծառայությունները բարելավելու եղանակները: 

 

Հարկ է նշել, որ հիշյալ գործիքը ստեղծվել է Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի կողմից: Կենտրոնը նպատակ ունի տարածել նորարարության և փորձարկումների մշակույթը՝ հանուն կայուն զարգացման։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: