• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՀՀ ՓՄՁ սեկտորի մասին պրեզենտացիա ՍԾՏՀ կենտրոնակայանում

29 մայիսի, 2019

2019թ․ մայիսի 29-ին ՍԾՏՀԿ կենտրոնակայանում անցկացված կազմակերպության փոքր և միջին ձեռնարկատիրության հարցերով աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում ՀՀ պատվիրակության կողմից ներկայացվեց ՓՄՁ-ների զարգացման հարցում Հայաստանի փորձը:

 

Պրեզենտացիայի սկզբում հակիրճ ներկայացվեց ՓՄՁ-ների խրախուսման ՀՀ քաղաքականությունը, Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի գործունեությունը, որն ուղղված է ՓՄՁ-ների գործունեության արդյունավետության և մրցունակության բարձրացմանը, ՓՄՁ-ների համար բիզնեսի զարգացման ծառայությունների մատչելիության և  ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը, նորարարական ծրագրերի աջակցությանը, ՓՄՁ-ների գործունեության միջազգայնացմանը:

 

Պրեզենտացիայի երկրորդ մասում ներկայացվել է Հայաստանում առաջին հանրօգուտ և սոցիալական ձեռներեցության զարգացման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների աքսելերատորի՝ ImpactAim-ի հիմնադրման գաղափարն ու գործունեությունը: ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից ստեղված հանրօգուտ ներդրումների (impact investment) աքսելերատորը նորարարական նախաձեռնություն է, որի նպատակը ՄԱԶԾ-ի գլոբալ ցանցի և փորձի կիրառմամբ սոցիալական ձեռներեցության ու հանրօգուտ ուղղվածություն ունեցող ընկերությունների՝ ներառյալ ՓՄՁ-ների և սթարթափերի ազդեցության մեծացումն է ՀՀ-ում և այլ երկրներում՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

 

Ավարտին ՀՀ պատվիրակությունը մատնանշեց հանրօգուտ ներդրումների և սոցիալական ձեռներեցության ոլորտում ՍԾՏՀ անդամ պետությունների և ձեռնարկությունների՝ մասնավորապես ՓՄՁ-ների և սթարթափերի միջև համագործակցության կարևորությունը, որի արդյունքում նորարարական հանրօգուտ նախագծերը կարող են կիրառվել նաև տարածաշրջանի մյուս երկրներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: