• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՀՀ պատվիրակության մասնակցությունը ՍԾՏՀԿ ԱԳՆԽ 40-րդ հանդիպմանը

28 հունիսի, 2019

2019թ. հունիսի 28-ին Սոֆիայում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) 40-րդ հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ պատվիրակությունն ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի ղեկավարությամբ։ Պատվիրակության կազմում էին նաև ԲՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը և ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Սահակ Սարգսյանը։

 

Հանդիպումը վարում էր ՍԾՏՀԿ նախագահող երկիր՝ Բուլղարիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Եկատերինա Զահարիևան։

 

Իր ելույթում փոխնախարար Ապիտոնյանն ներկայացրեց վերջին շրջանում ՀՀ ներքին ժողովորդավարական զարգացումները և կառավարության վերակազմավորման և օպտիմալացման գործընթացը։

 

Շեշտելով տարածաշրջանում ներառական տնտեսական համագործակցության կարևորությունը՝ ՀՀ ԱԳ փոխնախարարն անդրադարձավ տարածաշրջանում գոյություն ունեցող տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման ու դրանց ընդլայման անհրաժեշտությանը, ինչը հատկապես կարևոր է ցամաքով շրջապատված պետությունների համար տարանցիկ ուղիների միջոցով դեպի ծով ազատ և անխափան ելք ապահովելու առումով։ Նա նշեց, որ աշխարհում կան բազմաթիվ հաջողված օրինակներ, երբ
անդրսահմանային առևտուրը և տնտեսական նախագծերն օգնել են վերականգնելու ժողովուրդների և գործարար շրջանակների միջև կապերը՝ նպաստելով կայունության և խաղաղության համար նպաստավոր միջավայրի ստեղծմանը:

 

Ապիտոնյանը մասնակիցներին տեղեկացրեց ս.թ. հոկտեմբերին Երևանում անցկացվելիք ՏՏ ոլորտի համաշխարհային 23-րդ կոնգրեսի (WCIT 2019) մասին և ընդգծեց, որ ՀՀ-ն որպես տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ՍԾՏՀ աշխատանքային խմբի համակարգող երկիր հիշյալ կոնգրեսի շրջանակներում նախատեսում է կազմակերպել ՍԾՏՀ երկրների համար հարակից միջոցառում, ինչը կարող է նպաստել խնդրո առարկա ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ 

 

Փոխնախարար Ապիտոնյանն ընդգծեց, թե կազմակերպության գործունեությունը քաղաքականացնելու և քաղաքական առճակատման հարթակ դարձնելու ՍԾՏՀԿ որոշ անդամ երկրների փորձերն անընդունելի են, հակասում են  ՍԾՏՀԿ կանոնադրությանը և խարխլում կազմակերպության հեղինակությունը՝ որպես արդյունավետ տարածաշրջանային տնտեսական կառույց:

 

Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարարի տեղակալն անդրադարձավ նաև ՍԾՏՀԿ օրակարգային այլ հարցերի՝ ներառյալ ՍԾՏՀԿ բարեփոխումներին և կազմակերպության արդյունավետության բարձրացմանը։

 

ԱԳՆԽ-ի 40-րդ հանդիպման արդյունքում ընդունվեցին բանաձևեր, որոշումներ և առաջարկություններ՝ ներառյալ ՍԾՏՀ-ում Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության վերաբերյալ։  Ավարտին տեղի ունեցավ ՍԾՏՀԿ-ում նախագահության՝ Հունաստանին փոխանցման արարողություն:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: