• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Հայաստան-ՍԾՏՀ համատեղ հարակից միջոցառում WCIT2019-ի շրջանակներում

07 հոկտեմբերի, 2019

2019 թ. հոկտեմբերի 7-ին Երևանում ՀՀ կառավարությունը և Սևծովյան Տնտեսական  Համակագործակցություն Կազմակերպությունը (ՍԾՏՀԿ) ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ կազմակերպել է «Օգտագործելով տեխնոլոգիական ուժը ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառումը։

 

Միջոցառմանը մասնակցել են ՍԾՏՀ անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ` ներառյալ ՏՀՏ ոլորտի համար պատասխանատու նախարարներ ու փոխնախարարներ, ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղարը, քաղաքապետարանների, զարգացման գործակալությունների, գործարար շրջանակների, հետազոտական և կրթական հաստատությունների ու քաղհասարակության ներկայացուցիչներ։  Քննարկման առարկա են եղել այն միջոցները, որոնցով հնարավոր է նորարարական տեխնոլոգիաները ծառայեցնել հանրային քաղաքականության և համակարգային փոփոխությունների ու զարգացման լուծումների համար՝ հանուն հասարակության բարեկեցության, ինչպես նաև դիտարկվել է այդ առումով հաջողված ծրագրերը ՍԾՏՀ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս տարածելու հնարավորությունը:

 

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը մասնավորապես ընդգծել է տեխնոլոգիական կարողությունների և ձեռնարկատիրական, սոցիալական, ինստիտուցիոնալ ու նորարարության այլ ձևերի զարգացման ուղղությամբ ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում ջանքերը համատեղելու անհրաժեշտությունը, ինչպես նաև հանրային քաղաքականության մշակողների, տեխնոլոգիական և գործարար շրջանակների, միջազգային կազմակերպությունների միջև համագործակցության խթանումը` ի նպաստ ՍԾՏՀ երկրների ժողովուրդների:

 

Բանախոսները ներկայացրել են իրենց փորձը և հաջողված օրինակներն այդ բնագավառում և քննարկել հանրային քաղաքականության ոլորտում կիրառվող նորարարական գործիքների արդյունավետ կիրառման և հասարակության վրա նորարարարության ազդեցությունն առավել արդյունավետ ու ներառական դարձնելու տեսանկյունից տարածաշրջանային ու գլոբալ միտումները՝ թիրախավորելով կայուն զարգացման նպատակները։

 

Տեղեկություն։ ՍԾՏՀԿ հիմնադիր անդամ Հայաստանը ներկայումս հանդիսանում է այդ կազմակերպության  տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիայի (ՏՀՏ) աշխատանքային խմբի (ԱԽ) համակարգող երկիր։ ՀՀ ԱԳՆ-ն և ՍԾՏՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունն աջացկել են վերոհիշյալ հարակից միջոցառման կազմակերպմանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: