• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՀՀ-ում անտառային հրդեհների դեմ պայքարի մասին պրեզենտացիա ՍԾՏՀ կենտրոնակայանում

04 նոյեմբերի, 2019

2019թ. նոյեմբերի 4-ին ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպության կենտրոնակայանում անցկացված ՍԾՏՀԿ արտակարգ իրավիճակներում օգնության համագործության հարցերով աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում ներկայացրեց հրդեհների դեմ պայքարում նորարական մոտեցումների հայաստանյան փորձը:

 

Պրեզենտացիայի սկզբում հակիրճ ներկայացվեց Հայաստանում հանրօգուտ և սոցիալական ձեռներեցության զարգացման ուղղվածություն ունեցող ձեռնարկությունների առաջին աքսելերատորի՝ ImpactAim-ի հիմնադրման գաղափարն ու գործունեությունը: ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից հիմնադրված հանրօգուտ ներդրումների (impact investment) աքսելերատորը նորարարական նախաձեռնություն է, որի նպատակը ՄԱԶԾ-ի գլոբալ ցանցի և փորձի կիրառմամբ սոցիալական ձեռներեցության ու հանրօգուտ ուղղվածություն ունեցող ընկերությունների՝ ներառյալ սթարթափերի ազդեցության մեծացումն է ՀՀ-ում և այլ երկրներում՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար:

 

ՍԾՏՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնավորապես անդրադարձավ ImpactAim-ի օժանդակությամբ երկու սթարթափ նախագծերի՝ Datathon-ի and Forest Guard-ի մշակած նորարական համակարգերին, որոնց գործադրմամբ հնարավոր է կանխել հրդեհները և կանխատեսել հրդեհների տարածման ինտենսիվությունն ու ուղղությունները՝  այդպիսով դրական ազդեցություն ունենալ բնապահպանության և կլիմայի փոփոխության վրա: Հիշյալ համակարգերը ստեղծվել են՝ կիրառելով բարդ ալգորիթմեր և արհեստական բանականության հնարավորությունները: Ներկաներին տեղեկացվեց, որ Datathon և Forest Guard համակարգերն իրենց թիրախում ունեն նաև ՀՀ սահմաններից դուրս շուկաները:

 

Պրեզենտացիայի ավարտին ՀՀ պատվիրակությունը մատնանշեց հանրօգուտ ներդրումների ոլորտում ՍԾՏՀ անդամ պետությունների և նորարարական ձեռնարկությունների և սթարթափերի միջև համագործակցության կարևորությունը, որի արդյունքում նորարարական հանրօգուտ նախագծերը կարող են կիրառվել նաև ՍԾՏՀ տարածաշրջանի այլ երկրներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: