• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՀՀ-ում կրթության և աշխատաշուկայի միջև կապի, հմտությունների զարգացմանն ուղղված նորարական ծրագրերի մասին պրեզենտացիա ՍԾՏՀ կենտրոնակայանում

15 նոյեմբերի, 2019

2019թ. նոյեմբերի 14-ին և 15-ին ՀՀ պատվիրակությունը կազմակերպության կենտրոնակայանում անցկացված ՍԾՏՀԿ կրթության, գիտության ու տեխնոլոգիայի ոլորտների աշխատանքային խմբերի հանդիպումների շրջանակներում ներկայացրեց կրթության և աշխատաշուկայի միջև կապի ամրապնդմանն ու հատկապես մարզերի երիտասարդների հմտությունների զարգացմանն ուղղված նորարական մոտեցումների հայաստանյան փորձը:

 

ՀՀ պատվիրակությունն առաջին պրեզենտացիայում մասնավորապես անդրադարձավ ՀՀ կառավարության, Հանրային քաղաքականության ինստիտուտի և Հայաստանի Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից մշակված «Կրթությունից՝ աշխատանք» (Edu2Work) նախագծին, որը նպատական ունի փաստերի վրա հիմնված քաղաքականության օգնությամբ միավորել կրթությունն ու աշխատանքը, ինչպես նաև աջակցել անհատներին ավելի տեղեկացված որոշումներ կայացնել ու ավելի պատրաստված լինել աշխատաշուկա մուտք գործելուն։ Այն նախատեսում է ուսումնասիրել և հասկանալ ՀՀ աշխատաշուկան ամբողջությամբ, վերլուծել ապագա միտումները, իրականացնել իրազեկվածության բարձրացման և քաղծառայողների կարողությունների զարգացման միջոցառումներ՝ նորարարական մեթոդների` «սքրեյփինգի» միջոցով, մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների, կանխատեսման (foresight) վարժությունների և վարքաբանական փորձերի կիրառմամբ: Նախագծի հետազոտության արդյունքները ընդգրկվելու են ՀՀ կառավարության վերջերս նախաձեռնած «Աշխատի՛ր Հայաստան» ծրագրում՝ կառավարության թիրախային քաղաքականության զարգացման համար: 

 

Երկրորդ պրեզենտացիայում հակիրճ ներկայացվեց «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» պիլոտային ծրագիրը, որն համատեղ իրականացվում է ՀՀ կառավարության և Կոլբա նորարարական լաբորատորիայի կողմից։ Այն նպատակ ունի ՀՀ մարզերում բնակվող երիտասարդության համար ապահովել մրցունակ և կայուն աշխատանքային հնարավորություններ, ընդլայնել զբաղվածության հնարավորությունները՝ ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու նորարական մոտեցումնեի միջոցով։

 

Պրեզենտացիայի ավարտին ՀՀ պատվիրակությունը մատնանշեց կրթության և աշխատաշուկայի փոխկապակվածության խթանման և երիտասարդների համար մրցունակ և կայուն աշխատանքային հնարավորությունների ապահովման և այդ նպատակով նորարարական կրթական և սթարթափ ծրագրերի զարգացման հարցում ՍԾՏՀ անդամ պետությունների միջև համագործակցության կարևորությունը:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: