• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՀՀ-ի գնահատման զեկույցի և պրեզենտացիաների ներկայացում ՍԾՏՀ կենտրոնակայանում

27 նոյեմբերի, 2019

2019թ. նոյեմբերի 27-ին ՍԾՏՀԿ կենտրոնակայանում անցկացված կազմակերպության տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիայի (ՏՀՏ) աշխատանքային խմբի (ԱԽ) հանդիպմանը մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց 2018-2019թթ. ՏՀՏ ԱԽ-ն համակարգող երկրի՝ Հայաստանի այդ ժամանակահատվածի ԱԽ-ի աշխատանքների գնահատման զեկույցը (evaluation report), որն արժանացավ մասնակիցների հավանությանը։ ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության (ՄՆ) կողմից ներկայացված խնդրո առարկա զեկույցը ներառում է ԱԽ գործողությունների ծրագրի իրագործման հետ կապված անցյալ երկու տարիների հիմնական զարգացումները՝ ներառյալ ՏՀՏ ոլորտի կարևոր օրացուցային հանդիպումների, ՏՀՏ ոլորտում ՍԾՏՀԿ հարակից կառույցների ու գործընկեր երկրների հետ համագործակցության մասին տեղեկատվություն ու վերլուծություն։ Զեկույցի վերջում ներկայացվեցին հետագա երկու տարիներին ՏՀՏ ԱԽ-ի աշխատանքների ամրապնդման համար ՀՀ-ի նկատառումներն ու առաջարկները։  

 

Հանդիպմանը ՀՀ ՄՆ-ի կողմից ներկայացվեց նաև ս.թ. հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայացած ՏՏ ոլորտի համաշխարհային 23-րդ կոնգրեսի (WCIT2019) և դրա շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 7-ին ՀՀ կառավարության, ՍԾՏՀԿ-ի և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ կազմակերպված «Օգտագործելով տեխնոլոգիական ուժն ազդեցության համար. ՍԾՏՀ տարածաշրջանային համագործակցության հեռանկար» խորագրով բարձրաստիճան հարակից միջոցառման մասին ամփոփ տեղեկատվություն։

 

ՏՀՏ ԱԽ-ի սույն հանդիպմանը Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (MIC) անունից ՀՀ ՄՆ-ն ներկայացրեց այդ կենտրոնի կողմից ներկայումս իրականացվող «Տվյալահեն ՏՏ լուծումներ ՓՄՁ-ների համար» նախագծի մասին պրեզենտացիա։ Սույն նախագիծը, որը գլխավորապես ֆինանսավորվել է ՍԾՏՀԿ-ի Սևծովյան տնտեսական նախագծերի խրախուսման հիմնադրամի (BSPPF) դրամաշնորհի միջոցով նպատակ ունի մշակել մեծ տվյալների (Data-driven) հենքով նորարարական տեխնոլոգիական լուծումներ այնպիսի ոլորտներում գործող ՓՄՁ-ների համար, ինչպիսիք են՝ հեռահաղորդակցությունը, ֆինանսաբանկային համակարգը, տրանսպորտը, մանրածախ վաճառքը, էլեկտրոնային առևտուրը և այլն։ Նախագծի ընթացքում գործնականում կմշակվեն տվյալահեն լուծումների նախատիպեր, իսկ տեխնոլոգիական լուծումները կիրառելի կլինեն Սևծովյան տարածաշրջանի այլ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում, Մոլդովայում և Վրաստանում։ 

 

ՍԾՏՀԿ ՏՀՏ ԱԽ-ի հիշյալ հանդիպումը տեղի ունեցավ Հունաստանի (որպես կառույցում նախագահող երկիր) և Հայաստանի (որպես ՏՀՏ ԱԽ-ի համակարգող երկիր) համանախագահությամբ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: