• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Վերականգնվող էներգետիկայի ոլորտում հայաստանյան փորձի մասին պրեզենտացիայի ներկայացում ՍԾՏՀ կենտրոնակայանում

29 նոյեմբերի, 2019

2019թ. նոյեմբերի 29-ին ՍԾՏՀԿ կենտրոնակայանում անցկացված կազմակերպության Էներգետիկայի հարցով աշխատանքային խմբի (ԷԱԽ) հանդիպմանը ՀՀ պատվիրակությունը ներկայացրել է վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում հայաստանյան փորձը:

 

Հանդիպման մասնակիցների ուշադրությանը ներկայացվեց մասնավորապես Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի (ՀՎԷԷ) գլխավոր նպատակներն ու գործունեության ռազմավարական ուղղությունները։

Տեղեկացվեց, որ ՀՎԷԷ հիմնադրամը նպատակ ունի համապատասխան խթանիչ միջավայր ստեղծել և ճանապարհ հարթել ոլորտում մասնավոր ներդրումների համար, ապահովել ոլորտի ընդհանուր զարգացումը, հիմքեր ստեղծել երկրում էներգաարդյունավետության ընդհանուր մակարդակի բարձրացման համար: Ներկայումս իրականացվող ծրագրերի թվում նշվեց արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային, երկրաջերմային էներգետիկայի զարգացման, հանրային նշանակության օբյեկտներում էներգախնայողության, ՀՀ-ում համայնքների էներգաարդյունավետության բարձրացման ծրագրերը:

 

Խոսելով ՀՎԷԷ հիմնադրամի միջազգային կապերի ու գործընկերների  մասին պրեզենտացիայի ավարտին ՀՀ պատվիրակությունը մատնանշեց վերականգնվող էներգետիկայի ոլորտում ՍԾՏՀ անդամ պետությունների, հիմնադրամների, նորարարական ձեռնարկությունների և սթարթափերի միջև համագործակցության կարևորությունը, որի արդյունքում հաջողված նախագծերը կարող են կիրառվել նաև ՍԾՏՀ տարածաշրջանի այլ երկրներում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: