• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 41-րդ հանդիպումը Աթենքում

13 դեկտեմբերի, 2019

2019թ. դեկտեմբերի 13-ին Աթենքում կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը։ Հանդիպումը վարեց ՍԾՏՀԿ նախագահող երկիր Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։

 

Շնորհակալություն հայտնելով հունական նախագահությանն անցյալ վեց ամիսներին կազմակերպության բեղուն գործունեության համար՝ փոխնախարար Ապիտոնյանն իր ելույթում անդրադարձավ ՍԾՏՀ առջև ծառացած խնդրահարույց հարցերին և ներկայացրեց ՀՀ մոտեցումները դրանց հանգուցալուծման համար։ Նա կոչ արեց կանոնակարգել ՍԾՏՀ-ում նախագահությունների ստանձնման գործընթացը, անդրադարձավ նաև ՍԾՏՀ օրակարգային այլ հարցերի՝ ներառյալ կազմակերպության բարեփոխումներին և արդյունավետության բարձրացմանը ։

 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակիցներին տեղեկացրեց ս.թ. հոկտեմբերին Երևանում կայացած Համաշխարհային տեղեկատվական 23-րդ կոնգրեսի շրջանակներում ՍԾՏՀ բարձր մակարդակի հարակից միջոցառման արդյունքների մասին և ընդգծեց ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակել ներդնել իր փորձը տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտում տարածաշրջանային համագործակցության հետագա զարգացման համար։ 

 

Փոխնախարար Ապիտոնյանն ընդգծեց, թե անընդունելի են ՍԾՏՀ և առնչվող կառույցների՝ մասնավորապես խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը քաղաքական առճակատման հարթակ դարձնելու փորձերը, որոնք հակասում են  կանոնադրությանը և խարխլում կազմակերպության հեղինակությունն ու արդյունավետությունը։ ԱԳ փոխնախարարը մատնանշեց տարածաշրջանում առևտրի, բաց սահմանների, գոյություն ունեցող տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման ու դրանց ընդլայման անհրաժեշտությունը, ինչը հատկապես կարևոր է ցամաքով շրջապատված պետությունների համար՝ տարանցիկ ուղիների միջոցով դեպի ծով ազատ և անխափան ելք ապահովելու առումով։

 

Ապիտոնյանը մտահոգություն հայտնեց այն փաստով, որ տարածաշրջանային առևտրի խթանման ռազմավարության բանակցված փաստաթուղթն արդեն երկու տարուց ավելի պատանդ է պահվում Ադրբեջանի կողմից, որը փորձում է դրան կցել անհիմն մեղադրանքներով իր հռչակագիրը։ Փոխնախարարը հույս հայտնեց, որ ի վերջո բանականությունը և խոհեմությունը կհաղթանակեն և Ադրբեջանը կհանի իրավական հիմքերից զուրկ այդ հավելումը՝ թույլ տալով կազմակերպության համար այդքան կարևոր փաստաթղթի ընդունումը։

 

Ավարտին տեղի ունեցավ ՍԾՏՀԿ-ում նախագահության՝ Ռումինիային փոխանցելու արարողություն: ՀՀ պատվիրակության կազմում էին նաև Հունաստանում ՀՀ դեսպան Ֆ. Չարչօղլյանը, ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ս. Սարգսյանը և Բուլղարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Մ. Վարդանյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: