• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 42-րդ հանդիպումը

27 նոյեմբերի, 2020
ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 42-րդ հանդիպումը
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. նոյեմբերի 27-ին կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի առցանց հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Արման Խաչատրյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը։ Հանդիպումը վարեց ՍԾՏՀԿ նախագահող երկիր Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն։

 

Շնորհակալություն հայտնելով ռումինական նախագահությանը համավարակային իրավիճակում կազմակերպության արդյունավետ գործունեության և օրակարգային հարցերի առաջմղման ուղղությամբ գործադրած ջանքերի համար՝ Ա. Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ ՍԾՏՀ օրակարգային կարևոր հարցերին՝ ներառյալ կազմակեպությունում նախագահության ստանձնման հարցի շուրջ համաձայնության ապահովմանը և ներկայացրեց ՀՀ մոտեցումները դրանց առնչությամբ։

 

Խաչատրյանը նշեց նոր տիպի կորոնավիրուսային համավարակի հետևանքով առաջացած աննախադեպ մարտահրավերների չեզոքացման ուղղությամբ ՀՀ կառավարության ձեռնարկած լայնածավալ միջոցառումները, որոնց կիզակետում են տնտեսության առավել տուժած ոլորտներն ու առավել խոցելի սոցիալական խմբերը: Ընդգծելով ռազմավարական պլանավորման գործընթացի կարևորությունը և ոլորտային բարեփոխումներն արագացնելու անհրաժեշտությունը՝ նա հայտնեց, որ ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ավելի քան 30 ոլորտային ռազմավարությունների՝ ներառյալ Հայաստանի 2020-2050 թթ. վերափոխման համապարփակ ռազմավարության մշակումը։

 

Ըստ Խաչատրյանի, սակայն միայն ազգային ջանքերը բավարար չեն և դրանք պետք է փոխլրացվեն տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում ձեռնարկվող ջանքերով՝ համավարակային իրավիճակը համատեղ հաղթահարելու և ՍԾՏՀ շրջանակներում կենսունակ ու հեռանկարային համագործակցություն ձևավորելու համար։

 

Ա. Խաչատրյանը շարունակեց, թե մինչ միջազգային հանրությունը պայքարում էր համավարակի դեմ, Ադրբեջանը Թուրքիայի օժանդակությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավվածությամբ նոր ռազմական ագրեսիա սանձազերծեց Արցախի դեմ՝ ուղեկցվող պատերազմի հանցագործություններով, մարդու հիմնարար իրավունքների և միջազգային իրավապայմանագրային կարգի աղաղակող խախտումներով։ Մատնանշելով, որ նոյեմբերի 9֊ի ՀՀ-ի, ԱՀ-ի և ՌԴ-ի համատեղ հայտարարությունը կոչված է ռազմական գործողությունների դադարեցմանը՝ նա վերահաստատեց ՀՀ հանձնառությունը շարունակելու ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող հարցերի շուրջ քննարկումները բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում՝ ուղղված Արցախի կարգավիճակի և արցախահայության անվտանգության կայուն երաշխիքների ապահովմանը:

 

Ընդգծելով երկու հարևան երկրների կողմից ՀՀ-ի նկատմամբ կիրառվող շրջափակումը որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում՝ Ա. Խաչատրյանը մատնանշեց տարածաշրջանում առևտրի, բաց սահմանների, գոյություն ունեցող տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածքների արդյունավետ օգտագործման ու դրանց ընդլայման անհրաժեշտությունը, ինչը համավարակային իրավիճակում հատկապես կարևոր է ցամաքով շրջապատված պետությունների համար՝ տարանցիկ ուղիների միջոցով դեպի ծով և արտաքին աշխարհ ազատ ու անխափան ելք ապահովելու առումով։

 

Նա համոզմունք հայտնեց, որ վեճերը և հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով և տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը կարող է նպաստել խաղաղության, կայունության և բարեկեցության ամրապնդմանը, ինչն ամրագրված է ՍԾՏՀ կանոնադրության մեջ:

 

Ավարտին տեղի ունեցավ ՍԾՏՀԿ-ում նախագահության՝ Ալբանիային փոխանցելու արարողություն: ՀՀ պատվիրակության կազմում էին նաև ԱԳՆ բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի պետ Լ. Մովսիսյանն ու ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ս. Սարգսյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: