• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Հայաստան-ՍՈւՄԿ համատեղ վեբինար

10 նոյեմբերի, 2021

2021թ. նոյեմբերի 10-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) և Սևծովյան ուսումնասիրությունների կենտրոնը (ՍՈւՄԿ/ICBSS) համատեղ կազմակերպեցին «Մշակութային տուրիզմ և թվային փոխակերպում ՍԾՏՀ տարածաշրջանում և դրանից դուրս. COVID-19 համավարակի համատեքստում քաղված դասեր» խորագրով վեբինար։

 

Առցանց միջոցառմանը մասնակցեցին ՍԾՏՀ անդամ պետությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՍԾՏՀ մշտական միջազգային քարտուղարության (ՄՄՔ) գլխավոր քարտուղարը, ՍՈւՄԿ գլխավոր տնօրենը, ՄՄՔ, ՍՈւՄԿ, միջազգային այլ կառույցների (ՅՈւՆԵՍԿՕ, ՀԶԿ, ԵՄ, ԵԽ, ԻԿՕՄՕՍ, ՄԱԶԳ) աշխատակիցներ, զբոսաշրջության գործակալությունների, գործարար շրջանակների, գիտակրթական և մշակութային հաստատությունների ու քաղհասարակության ներկայացուցիչներ։ Քննարկման առանցքում էին մշակույթի և զբոսաշրջության բնագավառներում թվայնացման նշանակությունը, COVID-19 համավարակի պայմաններում մշակութային տուրիզմի մարտահրավերները ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ դրանց հաղթահարման ազգային, տարածաշրջանային և միջազգային փորձը, ինչպես նաև հետհամավարակային շրջանում ոլորտի զարգացման հեռանկարները։

 

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ, ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ա. Խաչատրյանը մասնավորապես ընդգծեց, որ Հայաստանը սատարում է  համավարակի առաջացրած ճգնաժամի հետևանքով մշակութային զբոսաշրջության ոլորտի դժվարությունները հաղթահարելուն ուղղված ՍԾՏՀ-ի ջանքերին ու նախաձեռնություններին: Նա հավելեց, որ հաշվի առնելով զբոսաշրջության և մշակութային ոլորտների համար թվային տեխնոլոգիաների ներկայացրած ներուժը և դրանց ընձեռած հնարավորությունները տնտեսության համար, անհրաժեշտ է համակարգված և համատեղ մոտեցում՝ բացահայտելու խոչընդոտները և մշակելու արդյունավետ ու նպատակաուղղված միջոցներ՝ վիրտուալ մշակութային զբոսաշրջությունը և ընդհանրապես մշակույթի և զբոսաշրջության ոլորտները զարգացնելու համար:

 

Բանախոսները ներկայացրեցին իրենց փորձը և հաջողված օրինակներն այդ բնագավառում և քննարկեցին թվայնացման ու նորարարական գործիքների արդյունավետ կիրառման և հասարակության վրա նորարարարության ազդեցությունն առավել արդյունավետ ու ներառական դարձնելու տեսանկյունից ազգային ու միջազգային միտումները՝ մեղմելու համավարակի բացասական ազդեցությունը և ամրապնդելու երկրների տոկունությունը ետհամավարակային շրջանում։

 

Ամփոփելով միջոցառումը՝ ՍԾՏՀ-ում ՀՀ ՄՆ Ս. Սարգսյանը նշեց, որ 2019թ. նոյեմբերին Աթենքում Արևելյան հարևանության գործիքի շրջանակներում ՍՈւՄԿ-ի կազմակերպած «Սևծովյան սիներգիա. առաջընթացի ուղին» համաժողովը և սույն վեբինարը լավ հիմք են հանդիսանում հաջորդող նման միջոցառումների համար և տեղեկացրեց, որ 2022թ. Երևանում ՍՈւՄԿ-ի հետ միասին տարածաշրջանային թեմատիկ աշխատաժողով կազմակերպելու մտադրության մասին։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: