• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 45-րդ հանդիպում

21 դեկտեմբերի, 2022
ՍԾՏՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի 45-րդ հանդիպում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. դեկտեմբերի 21-ին ՍԾՏՀԿ նախագահող երկիր Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի նախագահությամբ կայացավ Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) առցանց հանդիպումը, որին մասնակցեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։

Գնահատելով տարածաշրջանի համար դժվարին շրջանում տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված մոլդովական նախագահության ջանքերը՝ փոխնախարար Գևորգյանն այս տարի նշվող ՍԾՏՀ-ի 30-ամյակի համատեքստում կարևորեց կառույցի արդյունավետության բարձրացման և «ՍԾՏՀ Տնտեսական Օրակարգ» առանցքային փաստաթղթի վերանայման անհրաժեշտությունը, որոնց առնչությամբ ՀՀ-ն ներկայացրել է իր առաջարկները։ Նա նաև անդրադարձավ կազմակերպության շրջանակներում ՀՀ վերջին գործունեությանը և նախաձեռնած միջոցառումներին։

Իր ելույթում Վ. Գևորգյանը տեղեկացրեց այս տարվա ընացքում ՀՀ-ում արձանագրված երկնիշ տնտեսական աճի, արտաքին առևտրի ծավալների էական ավելացման մասին, ինչը վերաբերում է նաև ՍԾՏՀ տարածաշրջանի երկրների հետ երկկողմ առևտրին։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի և Հայաստանի դեմ ագրեսիային և հայկական տարածքների շարունակական զավթմանը՝ Վ. Գևորգյանը նշեց, որ դրանք լուրջ վտանգի տակ են դնում տարածաշրջանում խաղաղության և կայունության հեռանկարը։ Այս համատեքստում նա մատնանշեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը, որը մի կողմից բացահայտնորեն ոտնահարում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առանցքային դրույթները, մյուս կողմից հումանիտար ճգնաժամ է առաջացնում ԼՂ-ում։

Հանդիպման արդյունքում ԱԳՆԽ-ն ընդունեց բանաձևեր և որոշումներ, ինչպես նաև հաստատեց ՍԾՏՀԿ զբոսաշրջության աշխատանքային խմբի 2025-2026թթ. ժամանակահատվածի համակարգման Հայաստանի թեկնածությունը։ Ավարտին ՍԾՏՀԿ-ում նախագահությունը փոխանցվեց Սերբիային։ ԱԳՆԽ-ի սույն հանդիպման և դրան նախորդած Ավագ պաշտոնյաների կոմիտեի հանդիպման ՀՀ պատվիրակության կազմում էին ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ս. Սարգսյանը, ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության պետ Ն. Զաստուխովան, նույն վարչության  բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի վարիչի պ/կ Դ. Գրիգորյանը։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: