• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության հովանու ներքո

13 հոկտեմբերի, 2023

Ս.թ. սեպտեմբերի 20-ին Ստամբուլի «Փերա» թանգարանում տեղի է ունեցել աշխարհահռչակ կոմպոզիտորին նվիրված պանելային քննարկում, որին նույն վայրում հաջորդել է մշտական ներկայացուցչության պաշտոնական ընդունելությունը, ինչի ընթացքում դաշնակահար Շահան Արծրունու կողմից կատարվել է Խաչատրյանի դաշնամուրային մի քանի գործ։ Միջոցառմանը ներկա են գտնվել Ստամբուլում հավատարմագրված մի շարք պետությունների գլխավոր հյուպատոսներ, հյուպատոսական կորպուսի այլ ներկայացուցիչներ, ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղարը (ԳՔ), Կազմակերպության քարտուղարության պաշտոնյաներ, Ստամբուլի ՏԻՄ-երի, պոլսահայ համայնքի ներկայացուցիչներ, արվեստագետներ և մեծաթիվ այլ հյուրեր։ Սեպտեմբերի 21-ին Ստամբուլի լավագույն հաստատությունների շարքին դասվող «Ջեմալ Րեշիթ Րեյ» համերգասրահում նախատեսված Խաչատրյանի անվան եռյակի և Ստամբուլի ֆիլհարմոնիկ ընկերակցության (կամերային) նվագախմբի համատեղ համերգը հետաձգվել է՝ պայմանավորված Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակով։

Ընդգծելով ժողովուրդներին միմյանց կամրջելու և մշակութային կապերի ամրապնդման գործում երաժշտության և արվեստի կարևորությունը՝ իր ողջույնի խոսքում ՍԾՏՀ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Ս. Սարգսյանը նշել է, թե միջոցառումները որոշվել էր կազմակերպել՝ վերոհիշյալ համոզմունքով հարգանքի տուրք մատուցելու Խաչատրյանի ժառանգությանը։ Նշելով, որ սույն ձեռնարկը համընկնում է ՀՀ անկախության տոնի հետ, նա ասել է, թե չնայած պատմության ընթացքում բազում մարտահրավերներին՝ հնամյա մշակույթի, կրոնի և լեզվի վրա խարսխված իր ինքնության, ստեղծագործական ձիրքի ու տոկունության շնորհիվ հայ ժողովուրդը վերածնվել է, կառուցել նոր կյանք և վերականգնել իր անկախությունը։ Սարգսյանը հավելել է, թե այս պահին էլ մեր ժողովուրդը կանգնած է հերթական փորձության առջև և վստահություն հայտնել, որ այն ևս կհաղթահարվի։ Ըստ նրա, հանդիսանալով ՍԾՏՀ մշակույթի աշխատանքային խմբի ներկա համակարգող երկիր, Հայաստանը դիտարկում է մշակութային համագործակցության ներուժը որպես տարածաշրջանային բարգավաճման, կայուն զարգացման և խաղաղ համակեցության հասնելու հնարավորություն։

Միջոցառմանը խոսքով հանդես են եկել նաև ՍԾՏՀԿ ԳՔ-ն, «Փերա» թանգարանի տնօրենը, Ստամբուլի ֆիլհարմոնիկ ընկերակցության ղեկավարը, ինչպես նաև ՄՆ-ի կողմից հուշանվերներ են հանձնվել մի խումբ անհատների։ Միջոցառումը լուսաբանվել է պոլսահայ ԶԼՄ-ների կողմից։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: