• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Համերգ՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120 ամյակին

22 նոյեմբերի, 2024
Նոյեմբերի 22֊ին Ստամբուլի ամենաճանաչված երաժշտական կենտրոններից մեկում՝ «Ջեմալ Ռեշիդ Ռեյ» համերգասրահում, կայացել է համերգ՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120 ամյակին։ Այն կազմեկերպել էր ՍԾՏՀԿ-ում Հայստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունը՝ այս միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահությունը նշանավորելու նպատակով։
 
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանն իր ողջույնի խոսքում ներկայացրել է Արամ Խաչատրյանի ստեղծագործական հետագիծը՝ ընդգծելով, որ երաժշտությունը սահմաններ չի ճանաչում ու թարգմանության կարիք չունի: Նա նաև նշել է, որ Սև ծովի տարածաշրջանը բարդ է ու բազմաշերտ՝ հույս հայտնելով, որ միջոցառումը կնպաստի տարածաշրջանի պետությունների միջև խաղաղության և համագործակցության ոգու հաստատմանը:
 
Հայաստանից ժամանած տաղանդավոր երաժիշտներ Սոնա Բարսեղյանի (դաշնամուր), Միքայել Նավասարդյանի (թավջութակ) և Անուշ Նիկողոսյանի (ջութակ) կատարմամբ հնչել են հայ կոմպոզիտորներ Արամ Խաչատրյանի, Կոմիտաս վարդապետի, Ալեքսանդր Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։
 
Համերգին և դրան հաջորդած պաշտոնական ընդունելությանը ներկա էին Կ․Պոլսի (Թուրքիայի) Ն․Ա․Տ․ Սահակ Բ Հայոց Պատրիարքը, ՍԾՏՀԿ գլխավոր քարտուղար Լազար Կոմենեսկուն, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան և պաշտոնաթող դիվանագետներ, Ստամբուլում աշխատող մի շարք գլխավոր հյուպատոսներ և հյուպատոսական կորպուսի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, մտավորականներ, ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, արվեստագետներ, հասարակական գործիչներ, թուրքահայ համայնքի և ազգային-կրոնական փոքրամասնությունների առաջնորդներ և այլ արվեստասերներ։
 
Համերգն իրականացվել է FLY ONE ARMENIA ավիաընկերության, Երևանի կոնյակի գործարանի և  Karas Wines-ի աջակցությամբ:
կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: