• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Հայաստան-ՍԾՏՀԿ համատեղ վեբինար

04 մարտի, 2022

2022թ. մարտի 4-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մշտական միջազգային քարտուղարությունը (ՍԾՏՀԿ ՄՄՔ) համատեղ կազմակերպեցին «Կանաչ էներգետիկան ՍԾՏՀ տարածաշրջանում և դրանից դուրս» խորագրով վեբինար։

Առցանց միջոցառմանը մասնակցեցին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հ. Վարդանյանը, ՍԾՏՀԿ ՄՄՔ գլխավոր քարտուղար Լ. Կոմանեսկուն, ՍԾՏՀ Կանաչ էներգետիկայի ցանցի համակարգող Դ. Մավրակիսը, ՍԾՏՀ անդամ պետությունների պաշտոնյաներ, ՄՄՔ-ի, ՍԾՏՀԿ առնչվող մարմինների, միջազգային այլ կառույցների աշխատակիցներ, ոլորտային գործակալությունների, գիտակրթական հաստատությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։

ՍԾՏՀ-ի 30-ամյակի համատեքստում կազմակերպված սույն քննարկման կիզակետում էր այն, թե վերականգնվող էներգետիկան և ցածր ածխածնային էներգիայի այլընտրանքները ինչպես կարող են օգնել երկրներին ապահովել կայուն տնտեսական զարգացում, ինչպես նաև իրագործել ընդարձակ սևծովյան տարածաշրջանը մաքուր էներգիայի մոդելի վերածելու երակարաժամկետ տեսլականը՝ հիմնված ՍԾՏՀ տարածաշրջանի կանաչ էներգետիկայի ռազմավարության վրա։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հ. Վարդանյանը կարևորեց վերականգնվող էներգետիկայի բնագավառի նշանակությունը Հայաստանի համար և ընդգծեց, որ ՀՀ-ն որպես ՍԾՏՀԿ էներգետիկայի աշխատանքային խմբի ներկա համակարգող երկիր ջանքեր է գործադրում ոլորտում տարածաշրջանային համագործակցության հետագա խթանման ուղղությամբ։ ՍԾՏՀԿ ԳՔ Լ. Կոմանեսկուն իր հերթին նշեց, որ էներգետիկան, որը բախվել է COVID-19 համավարակի մարտահրավերներին, ՍԾՏՀ անդամ պետությունների համագործակցության առանցքային ոլորտներից մեկն է՝ ընդգծելով, որ էներգետիկ ոլորտում մասնավորապես կանաչ էներգետիկայի բնագավառում նոր նախագծերի մշակումն ու իրականացումը չափազանց կարևոր է հատկապես ներկայիս պայմաններում։

Վեբինարի երկու մասերի քննարկման ընթացքում, որը վարում էր ՍԾՏՀԿ ՄՄՔ գործադիր կառավարիչ Ա. Քոչարյանը, բանախոսները ներկայացրեցին իրենց ազգային ու միջազգային փորձն այդ բնագավառում և անդրադարձան տեղական ու միջազգանային համագործակցության և համատեղ նախագծերի հաջողված օրինակներին։ Կարծիքներ հնչեցին, որ հաջողված լավագույն նախագծերը կարող են կիրառվել ՍԾՏՀ տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս, ինչպես նաև ընդգծվեց, որ կա տարածաշրջանային նոր սիներգիաներ գեներացնելու հնարավորություն՝ ի նպաստ տարածաշրջանի ժողովուրդների և երկրների կայուն տնտեսական զարգացման։ Քննարկմանը դիտարկվեցին նաև COVID-19 համավարակի ազդեցությունն էներգետիկայի ոլորտի վրա և հետհամավարակային շրջանում ոլորտի զարգացման հեռանկարները։

Ամփոփելով միջոցառումը՝ ՍԾՏՀ-ում ՀՀ ՄՆ Ս. Սարգսյանը նշեց, որ սույն վեբինարը կարող է լավ հիմք հանդիսանալ հաջորդող նման միջոցառումների համար։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: