• English
  • Հայերեն
ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Անձնակազմ
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
    • Վիրտուալ շրջայց
    • Կայքեջի ողջույնի ուղերձ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • ՍԾՏՀ կազմակերպություն
  • ՍԾՏՀ-ում ՀՀ նախագահություն
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:
  • Կայքեջի ողջույնի ուղերձ

Մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը հանդիպում ունեցավ Global Relations Forum-ի «Հանդիպում դեսպանի հետ» շարքում

04 դեկտեմբերի, 2025

Դեկտեմբերի 4-ին ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետրոսյանը Ստամբուլում կլոր սեղանի շուրջ հանդիպում ունեցավ Համաշխարհային հարաբերությունների ֆորում (Global Relations Forum, GRF) գիտահետազոտական կենտրոնի «Հանդիպում դեսպանի հետ» շարքի (Ambassadors series) շրջանակներում: Հանդիպմանը մասնակցեցին GRF անդամներ, Թուրքիայի մի շարք պաշտոնաթող դեսպաններ, լրագրողներ, վերոնշյալ կառույցի երիտասարդական ցանցի և Թուրքիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Հանդիպումը կրեց «Վերջին զարգացումները Հարավային Կովկասում և հարաբերությունները Թուրքիայի հետ» խորագիրը: Հանդիպումը վարեց GRF նախագահ, Թուրքիայում ԵՄ նախկին մշտական ներկայացուցիչ պաշտոնաթող դեսպան Սելիմ Ենելը։

Նաիրի Պետրոսյանը հանդես եկավ ներածական ելույթով՝ խոսելով Հայաստանի տարածաշրջանային քաղաքականության, առկա մարտահրավերների և հնարավորությունների մասին: Նա մասնավորապես շեշտեց, այս տարվա օգոստոսի 8-ի Վաշինգտոնում տեղի ունեցած եռակողմ գագաթաժողովի արդյունքում Հայաստանը և Ադրբեջանը նախաստորագրեցին խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն ազդարարեց խաղաղության հաստատումը տարածաշրջանում։ Սպիտակ տանը տեղի ունեցած գագաթաժողովի ընթացքում Հայաստանի վարչապետը, Ադրբեջանի նախագահը և Միացյալ Նահանգների նախագահ՝ որպես վկա, ստորագրեցին համատեղ հռչակագիր։ Հայաստանը և Ադրբեջանը համաձայնել են փոխադարձաբար ճանաչել միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և հարգել մեկմեկու ազգային իրավազորությունը։ Սրանք ընդհանուր սկզբունքներ են, որոնց շրջանակներում պետք է ապաշրջափակվեն տրանսպորտային ենթակառուցվածքները։ Առաջընթացը պահանջում է համբերություն, հոգատարություն, գործնական հարցերի լուծում և փոխադարձ վստահության կառուցում։ Հայաստանը հանձնառու է բարեխղճորեն ներգրավվելու մեր տարածաշրջանը կառուցողական համագործակցության տարածքի վերածելուն։

Ելույթից հետո ծավալվեց ակտիվ քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով:

GRF-ը դիվանագիտական շրջանակներում լայն ճանաչում ունեցող անկախ, ոչ կառավարական և ոչ առևտրային հարթակ է, որը միավորում է դիվանագետների, միջազգային ոլորտի պատասխանատուների, համալսարանական և գիտական շրջանակների ներկայացուցիչների, ինչպես նաև առաջատար գործարարների, ֆինանսական ոլորտի պատասխանատուների, հետազոտողների, արվեստագետների և լրագրողների։ 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

57/10, Cumhuriyet Caddesi, Elmadag-Taksim,Istanbul, Turkey
Հեռ.` +90 212-225-67-59
armmissionbsec@mfa.am

ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: